ԱԱԾ․ ՀՀ-ում կա զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգ
Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը` հորդորելով տուրք չտալ հնարավոր սադրանքներին։
Պետք է «ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար»,– նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
ԱԱԾ–ից զգուշացնում են` ձեռնարկվելու են օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ երկրի սահմանադրական կարգը պահպանելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։ Շեշտվում է` չեզոքացնելու են ՀՀ–ի ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած գործողություն։
Նշենք, որ այսօր կեսօրից ակցիա է ընթանում ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց։ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայից հետո քաղաքացիները պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.