Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՈՉ ՄԻ «ՎԵՐՋԻՆ ԷՋ ԷԼ ԹԵՐԹՎԱԾ» ՉԷ
Արցախի 2 տարբեր հատվածներից լուրեր ունեմ, որ մերոնք դիրքերը թեպետ կորուստներով, թեպետ դժվարությամբ, բայց պահում են, խուճապ չկա։
[ԿԱՐԵՎՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄ. քոմենթներում Անի Ավետյանը որ մեկնաբանել է, փաստորեն ևս 2 այլ ուղղությունից էլ ինքը նմանատիպ՝ «առաջին ձեռք» ինֆո ունի։ Այսինքն ընդամենը 4 ուղղություններում մերոնք կանգնած են ու չեն հանձնվել]։
Հատուկ չեմ գրում, թե որ հատվածներն են։ Չեմ կարող 100% երաշխավորել ինֆորմացիայի ճշմարտությունը (քանի որ իրավիճակը տեղում կարող է նաև կտրուկ փոխվել, մինչև գրում եմ)։
Բայց երեկվանից շրջանառվող լուրերը, թե ամեն ինչ կործանված է ու փլվել է, գոնե մասամբ այդքան էլ ճշմարիտ չեն։
Մի տրվեք էմոցիաների։ Լուրջ կասկածներ ունեմ, որ ինչ-որ կենտրոն շատ ուժեղ քարոզչա-հոգեբանական ճնշում է գործադրում հայ հանրության վրա, որպեսզի չթողնի սթափ մտածել, համախմբվել, ռացիոնալ պլանավորել, գործել։
Ոչ մի «վերջին էջ էլ թերթված» չէ, նույնիսկ եթե թշնամին Սարդարապատում կանգնած լինի։
1994 թվականին հայերը վերադարձան տարածքներ, որոնք կորցրել էին դրանից 500 տարի առաջ։
Ամենահեշտ թիրախը ապակողմնորոշված, շշմացրած, ցավից կուրացած ու խլացած մարդն է։ Մի դարձրեք ինքներդ ձեզ հեշտ թիրախ։
Կարեն Վրթանեսյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-04 19:11
Переводы можно осуществлять в четырех валютах: доллары США, Евро, Российские рубли и Армянские драмы. Максимальная сумма перевода при отправке из Армении составляет 5 млн драмов РА или 500 000 российских рублей. Время осуществления перевода - 5–10 минут.
-
2024-10-04 10:42
«После волны ударов по Израилю в США будут снова обсуждать возможность нанесения ударов по Ирану и вовлечения его в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Стэнфордского университета Артур Хачикян.
-
2024-10-04 10:06
Можете считать это конспирологией и не верить, что подобное возможно, но следующие утверждения являются безусловной реальностью:
-
2024-10-03 13:14
«Вчера Никол сболтнул нечто, на что многие не обратили внимания, - пишет на своей странице в Фейсбук медиаэксперт, специалист по информационной безопасности Тигран КОЧАРЯН.