Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ՆՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵԶ ՈՉՆՉԱՑՆԵԼ, ՄԵՐ ԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Արցախը մենակ է մնացել։ Ռուս խաղաղապահները գրեթե չեն կատարում իրենց պարտավորությունները, ժողովրդավար Արևմուտքը երես է թեքել մեզնից, երես է թեքել նաև Հայաստանը։ Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ արցախահայությունն իրեն լքված է զգում Ռուսաստանի, Արևմուտքի և Հայաստանի կողմից։ Նա նշել է, որ շատ կարևոր հարցեր դեռևս համաձայնեցված չեն Ադրբեջանի հետ։ «Ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածություն ունենք, բայց սպասում ենք վերջնական համաձայնության ՝ բանակցություններն ընթանում են, կտեսնենք»,-ասել է նա։
Նա նշել է, որ վերջնական համաձայնություն դեռ չկա։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ կրակի դադարեցման պայմանավորվածության համաձայն ՝ պաշտպանության բանակը պետք է արձակվի, իսկ բոլոր զենքերը հանձնվեն։
Սակայն պատասխանելով զենքից հրաժարվելու մասին հարցին ՝ Բաբայանն ասել է, որ Արցախի ժողովրդին առաջին հերթին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ: «Մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն։ Մենք չգիտենք, թե անվտանգության ինչ երաշխիքներ կստանա մեր ժողովուրդը, այդ հարցը պետք է լուծվի։ Ցանկացած պահի նրանք կարող են մեզ ոչնչացնել, մեր դեմ ցեղասպանություն կազմակերպել։ Արևմուտքը լռում է, Ռուսաստանը լռում է, Հայաստանը լռում է»,-ասելէ նա։
Բաբայանը քննադատել է աշխարհին՝ իր ժողովրդին Ադրբեջանի ողորմությանը հանձնելու համար։ «Սա նման է 1453 թվականի Կոստանդնուպոլիսին. մենք պաշարված ենք և շրջափակված։ Այստեղ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի: Ղարաբաղը մենակ է մնացել։ Ռուս խաղաղապահները գրեթե չեն կատարում իրենց պարտավորությունները, ժողովրդավարական Արևմուտքը երես է թեքել մեզնից, երես է թեքել նաև Հայաստանը»,-ասել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.