Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ, ԻՐԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է
Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նշել է. «Տասնյակ հազար խաղաղ բնակիչներ բռնի տեղահանված են իրենց տներից, բնակավայրերից շուրջ 9 ամիս շրջափակումից հետո և սովամահության պարտադրված լինելով:
Մարդիկ մոլորված վիճակում են, չեն կարողանում գտնել իրենց երեխաներին, ծնողներին, հարազատներին, չգիտեն ողջ են, թե՞ նրանց սպանել են ադրբեջանական զինվորականները: Քաղաքների ու գյուղերի միջև կապերը կտրված են, ճանապարհները չեն գործում:
Արցախի բնակչությունը, լինելով հյուծված, զրկված ողջ ունեցվածքից, տներից, չունենալով կապ, էլեկտրաէներգիա, գազ, ստիպված է գիշերել փողոցներում, նկուղներում կրակոցների տակ:
Ադրբեջանական զինված ծառայողները սպանել ու վիրավորում են պատճառել նաև կանանց, երեխաների ու տարեցների: Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտում չեն դադարում կրակոցները:
Այս ամենը 9 ամիս շրջափակումից հետո այլ կերպ, քան 120,000 էթնիկ հայերի ցեղասպանություն, հնարավոր էլ չէ նկարագրել: Սա ադրբեջանական իշխանության մտադրված քաղաքականությունն է, հանցավոր արարքների միասնական շղթան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-06 18:50
На Площади Республики в Ереване проходит митинг сторонников архиепископа Баграта Галстаняна.
-
2024-10-05 15:02
Памятник футболисту турецкой сборной Мериху Демиралу, продемонстрировавшему жест "Серых волков" во время матча Евро-2024, установили в городе Болу. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-10-05 15:00
В Ереване 12 октября пройдет фестиваль Francofest2024, в рамках которого в Армении учредят филиал Гонкуровской премии – главной литературной награды Франции.
-
2024-10-05 14:58
Политолог Ара Погосян, коснувшись вчерашних высказываний президента Азербайджана Ильхама Алиева в адрес США, написал: