Փաշինյանին հաջողվել է հեռանալ ՀՀ կառավարության շենքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հեռանալ ՀՀ կառավարության շենքից։ Չնայած նրան, որ ցուցարարները փակել են ՀՀ կառավարության բոլոր ելքերը, ոստիկանների օգնությամբ վարչապետն իր մեքենայով հեռացել է։
Ցուցարարները գրեթե բոլոր կողմերից շրջափակել են շենքը, սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել առաջ շարժվել դեպի Մելիք Ադամյան փողոց։ Մինչ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, Փաշինյանի շարասյունը բարեհաջող լքել է տարածքը։
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։
Պայմանավորվածություն կար, որ բողոքի ակցիայի մասնակիցներն առավոտվա ժամը 10։00–ից կշրջափակեն ՀՀ կառավարության շենքը, որպեսզի ժամը 11։00–ին նախատեսված կառավարության նիստը չկայանա, սակայն այսօր հայտնի դարձավ, որ կառավարության նիստը որոշել են սկսել ժամը 10։00–ին։ Նիստի ընթացքում դրսում բողոքի ակցիա էր ընթանում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.