Եվրահանձնաժողովն արցախահայությանն աջակցելու համար 500 հազար եվրո կտրամադրի
Եվրահանձնաժողովը 500,000 եվրո արժողությամբ մարդասիրական օգնություն է մոբիլիզացնում՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում սրվող մարտերից տուժած մարդկանց։
«Փախչելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ ստիպված են լքել իրենց տները և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական օգնությունը տուժածներին դրամական օգնության միջոցով կօգնի հոգալ իրենց հիմնական կարիքները, ինչպես նաև նրանց կտրամադրի ապաստան և հոգեբանական և սոցիալական աջակցություն:
Այս շտապ ֆինանսավորումը տրվում է որպես լրացում 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությանը, որը ԵՄ-ն հատկացրել է այս տարվա սկզբին՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը կարգավորելու համար:
Շեշտելով մարդասիրական անվտանգ մուտքի հրատապ անհրաժեշտությունը՝ Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեշ Լենարչիչն ասաց. «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության համար։ Ի պատասխան՝ ԵՄ-ն մոբիլիզացնում է լրացուցիչ 500,000 եվրո շտապ մարդասիրական օգնություն՝ տեղահանվածներին աջակցելու համար: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին տեղում և պատրաստ ենք լրացուցիչ օգնություն առաջարկել։ Թեև ԵՄ-ն ողջունում է հրադադարը, ես կոչ եմ անում հակամարտության բոլոր կողմերին ապահովել մարդասիրական կազմակերպությունների անարգել և անհապաղ մուտքը։ Մենք պետք է համոզվենք, որ օգնության աշխատողները կկարողանան շտապ օգնություն ցուցաբերել կարիքավոր մարդկանց»:
Նա նշել է, որ ԵՄ-ն սերտ կապի մեջ է տեղում իր հումանիտար գործընկերների հետ և հետագա էսկալացիայի դեպքում պատրաստ է բավարարել աճող մարդասիրական կարիքները:
«Մենք աջակցում ենք մարդասիրական գործողություններին Հայաստանում և Ադրբեջանում՝ տրամադրելով ավելի քան 21 միլիոն եվրո 2020 թվականին՝ հակամարտության լայնածավալ սրացումից հետո»,- հավելել է Լենարչիչը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.