Վարդան Թադևոսյան․ Արցախում ունենք զոհեր նաև քաղաքացիական անձանց շրջանում, նաև մանուկ
Ունենք մի քանի տասնյակ զոհեր և զոհերի մեջ կան քաղաքացիական անձինք, կա մանուկ երեխա: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:
«Զոհված մանուկ երեխայի եղբայրն այս պահին ծանր վիճակում է: Կա նաև մի ուրիշ երեխա, որ հիմա կազմակերպում ենք այդ երեխայի, նրա մոր և մահացած երեխայի աճյունը տեղափոխել Հայաստան: Աշխատանքներ ենք իրականացնում դա կազմակերպելու համար:
Քիչ առաջ վերջապես Մարտունիից մեր վիրավորներին բերեցին հանրապետական հիվանդանոց, կսկսեն նրանց բուժումները շարունակել: Ավաղ խնդիր ունենք այսօր Մարտակերտից մեր զոհվածների աճյունները տեղափոխելու, ծանր վիրավորում ստացածներին տեղափոխելու: Ռուս խաղաղապահները փոխեցին պլանները և չունենք ուղեկցող: Կարծում եմ՝ վաղը կկարողանանք Կարմիր խաչի օգնությամբ դա անել»,-ասաց նա:
Նախարարի խոսքով, տվյալ պահին աշխտանքներ են տանում ու շատ են ուզում, որ այսօր 30-ից ավել ծանր վիրավորում ունեցող մեր հայրենակիցներին տեղափոխել Հայաստան:
«Ուրախ եմ, որ Կարմիր խաչի կազմակերպությունը տվեց համաձայնություն, որ ուղեկցեն: Մեքենաները Հայաստանից գան Ստեփանակերտ, վերցնեն մեր վիրավորներին և տեղափոխեն Հայաստան: Ունենում ենք դեպքեր, որ ուշացնելու պատճառով չենք հասցնում կյանքը փրկել»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.