Բողոքի ակցիայի մասնակիցները երթ են անցկացնում Երևանի տարբեր փողոցներով
Համաժողովրդական շարժման մասնակիցները Երևանի Հանրապետության հրապարակից երթ սկսեցին մայրաքաղաքի տարբեր փողոցներով։
Շարժումը համակարգող, ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը կոչ արեց քաղաքացիներին բաժանվել խմբերի և երթով շարժվել Աբովյան, Նալբանդյան, Ամիրյան, Վազգեն Սարգսյան փողոցներով` դեպի Երևանի քաղաքապետարան, և Տիգրան Մեծի պողոտայով` դեպի «Մոսկվա» կինոթատրոն:
Մինչ այդ Անդրանիկ Թևանյանն իր ելույթում հայտարարեց հաջորդ երկու օրերին` սեպտեմբերի 23–ին և 24–ին նախատեսված ակցիաների, երթերի և հանրահավաքի ժամանակացույցը։
Նա ընդգծեց, որ շարժումն ակտիվացնելու է ապակենտրոն գործողությունները:
Շարժման ակցիաները կանցկացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև ՀՀ մարզերում:
Կիրակի` սեպտեմբերի 24–ի երեկոյան, Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։
Թևանյանը նշեց, որ բողոքի ակցիաների շարժիչ ուժը պետք է դառնան ուսանողները։ Նա ուսանողներին կոչ արեց երկուշաբթի օրվանից` սեպտեմբերի 25–ից, ակցիաներ անցկացնել նաև իրենց ուսումնական հաստատություններում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.