Последние новости

«Ազգային կոմիտե»-ն ներկայացրել է ինքնաբուխ անհնազանդության ակցիաների ուղեցույցը

«Ազգային կոմիտե»-ն ներկայացրել է սեպտեմբերի 23-ի ինքնաբուխ անհնազանդության ակցիաների ուղեցույցը

1 Որպես իրազեկման ակցիա այցելել սրճարաններում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց պատմել երկրում ստեղծված իրավիճակի մասին, կոչ անել դուրս գալ փողոց

2 Որպես բողոքի դրսևորում փակել փողոցներ, կոչ անել հայրենակիցներին դուրս գալ փողոց

3 Որպես անհամաձայնության արտահայտություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումներն արտահայտող պաստառներով շրջել մարդաշատ վայրերով

4 Ցեղասպանական քաղաքականություն վարող պաշտոնյանների հանդիպելիս արտահայտել հստակ քաղաքացիական դիրքորոշում

5 Դեռևս չչեղարկված հանրային կամ փակ միջոցառումների ժամանակ իրականացնում ենք բողոքի ակցիաներ

Ցանկին ավելացրեք բողոքն արտահայտելու ձեր տարբերակը։

Կիսվեք այս մտքերով, որպեսզի մարդիկ ավելի հեշտ ինքնակազմակերպվեն և արտահայտեն իրենց բողոքը

Կարևոր է նաև շարունակել և ընդարձակել այսօր մարզերում սկիզբ առած անհնազանդության գործողությունները։

Չմոռանաք բողոքի ակցիաների դեպքում հեռախոսով նկարել ակցիան և ուղարկել մեզ

Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ