«Ժողովուրդ». ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԱՑԵԼ Է ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության ստացած ու բաշխած աստղաբաշխական պարգևավճարները այլևս որևէ մեկի համար նորություն չեն ու զարմանալի էլ չեն, սակայն բանից պարզվում է, որ իրավական համակարգն էլ չի զիջում ոչ միայն պարգևավճարների քանակով, այլև հիմնավորումներով:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ողջ համակարգը ստացել է պարգևավճարներ, յուրաքանչյուրը՝ մոտավորապես 120.000 դրամ, սակայն Ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության դասընթացների և այլն, չեն ստացել պարգևավճարներ, առանց հիմնավորման:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզելու՝ ինչ հիմնավորմամբ և ընտրությամբ են ոստիկանության աշխատակիցների մի մասը ստացել պարգևավճարներ, մի մասը՝ ոչ: Օրեր անց միայն Ոստիկանությունից մեզ ոչ թե ներկայացրին հարցի պատասխանները, այլ խնդրեցին 30 օր՝ տեղեկություն տրամադրելու համար հավելյալ աշխատանք կատարելու համար: Այսինքն՝ ոստիկանական համակարգը 30 օրվա ընթացքում հազիվ պետք է կարողանա «մտածել» հիմքերը անարդարացիորեն բաժանված պարգևավճարների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը կհրապարակի այն հիմնավորումները, որը կներկայացնի ՀՀ ոստիկանութունը՝ որպես բացատրություն: Բայց ակնհայտ է, որ խրախուսվել են յուրային ոստիկանները, «պատժվել»՝ օտարները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.