ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը, որը Հայաստան է ժամանել սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ, այցելել է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։ Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ դիտորդական առաքելության` X սոցցանցի պաշտոնական էջում։
Պատվիրակությանն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը։
«Մենք նպատակ ունենք նվազեցնելու լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում»,- ասել է նա։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Հիշեցնենք` Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 22-ին։ Հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ։ ԱՄՆ–ից ժամանած պատվիրակությունը պատրաստվում է այցելել Սյունիք` հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.