Բեռլինում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությունից կանգնեցնել ԼՂ հայերի ցեղասպանությունը
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում` Բունդեսթագի դիմաց, սեպտեմբերի 23-ին հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կանգնեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպան գործողությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ցույցին մասնակցել են նաև Գերմանիայի մի խումբ քաղաքական գործիչներ, ուսանողներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Ձեր մասնակցությունը շատ կարևոր է ՝ ցույց տալու համար, որ մենք արդարություն ենք պահանջում Արցախի այն մարդկանց համար, ովքեր հիմա տառապում են։ Արցախում մարդիկ հայտնվել են թակարդում, և ոչ մի կապ չկա այնտեղի մարդկանց հետ, մենք չգիտենք, թե ինչ է կատարվում ժողովրդի հետ, արդյոք նրանք դեռ ողջ են»,- նշել է բողոքի ակցիայի կազմակերպիչ Լիլիթ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդն այսօր ցեղասպանության է ենթարկվում։
«Չկա սննդի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների մատակարարում, չկա տրանսպորտ։ Արցախահայությունը սովամահության եզրին է, նրանց տները հրթիռակոծվել են, նրանք քնում են դրսում՝ գետնի վրա։ Ադրբեջանը նաև պարբերաբար անջատում է համացանցը, էլեկտրաէներգիա ևս չկա»,- ասել է Լիլիթ Քոչարյանը, հավելելով, որ այս պահին գրեթե անհնար է դարձել կապ հաստատել արցախցիների հետ, որպեսզի հնարավոր լինի գոնե որևէ տեղեկություն ստանալ այնտեղ տիրող իրավիճակից։
Բողոքի ակցիայի մասնակիցները ակնկալում են գործուն և հրատապ քայլեր Եվրամիության առաջնորդներից՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը։
«Այս ամենը տեղի է ունենում մեր աչքերի առաջ։ Արցախցիներին սովի մատնելը դանդաղ ցեղասպանություն էր, իսկ հիմա ամեն ինչ ավելի արագ է կատարվում։ Ոչ մի քայլ չի ձեռնարկվում, միայն Ադրբեջանին կոչեր են արվում, մեզ հրատապ քայլեր են անհրաժեշտ»,- ասել է Քոչարյանը։
Ցույցի մասնակիցները պարզել էին նաև «Փրկե՛ք Արցախը», «Կանգնեցրե՛ք Ալիևի ռեժիմին», «Մենք նույնպես արժանի ենք խաղաղ ապրելու», «Կանգնեցրեք՛ ադրբեջանական ագրեսիան», «Կանգնեցրե՛ք արցախահայերի էթնիկ զտումը» պաստառները։
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.