Последние новости

Քաղաքացիները հանրահավաք են անում Հանրապետության հրապարակում (ուղիղ)

Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հանրահավաք են անցկացնում Հանրապետության հրապարակում։


Նրանք մինչեւ հանրահավաքը իրազեկման մի շարք ակցիաներ են իրականացրել։ Իրազեկման երթեր են տեղի ունեցել Գյումրիում, Վանաձորում եւ Կապանում:

Քաղաքացիները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ինչպես նաեւ պահանջում են ՀՀ իշխանություններից՝ Հայաստան ընդունել Արցախից տեղահանված մարդկանց։

Նշենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ դեռ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձեւավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թեւանյան, Իշխան Սաղաթելյան։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ