Լեմկինի ինստիտուտ. ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ ՄՈՌԱՆԱԼ ԻՐԵՆՑ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ
Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը երբեք թույլ չի տա, որ այսօրվա համաշխարհային առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունը Արցախում 4000-ամյա ժողովրդի և քաղաքակրթության ոչնչացմանը։
«Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ ՄԱԿ-ը «ցեղասպանության կանխարգելում» չունեն՝ չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին և ելույթներին։ Մենք հույս ունեինք, որ այս մեկ օրինակում, ցեղասպանությունը կանխելու այս կատարյալ փոթորկի մեջ, լուրջ ուժ ունեցող խիզախ ձայնը կգործի ճիշտ:
Բայց այսօր աշխարհում իրական առաջնորդներ չկան։ Նրանք մտավախություն չունեն, որ մի օր դառնալու են այս սարսափի թիրախը, ուստի իրենց այնքան էլ չի հետաքրքրում։ Նրանք քնում են ինքնագոհ հարմարավետության մեջ: Իրականում աշխարհի հասարակ մարդկանց խնդիրն է միավորվել և վերջ տալ իշխանության և ռեսուրսների այս անսահման ծարավին, որն իր ճանապարհին ոչնչացնում է ամեն ինչ։
Ոչ մի ժողովուրդ չի շահել ցեղասպանությունից. Այս լուսանկարում պատկերված ծերունու վիշտը աշխարհում ոչ մի սովորական մարդու ձեռնտու չէ... Ի՞նչ են նրանք շահել՝ զատությո՞ւն, արժանապատվությո՞ւն, իրավունքնե՞ր, թափանցիկությո՞ւն, լավ ղեկավարությո՞ւն, բարոյականությո՞ւն։ Բոլոր վերոնշյալնե՞րը: Ոճ, նրանք րեւէ շահ չեն ստանում:
Բայց աշխարհի մայրաքաղաքներում, կառավարություններում շատ մարդիկ կան, որոնք արդեն օգուտներ են քաղում: Ռեսուրսներ, մուտք, ուժ: Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունը ընդմիշտ անհետանա։
Մենք բոլորս պետք է համախմբվենք՝ փոխելու այս հավասարումը, և մենք պետք է դա անենք արագ», - ասվում է ինստիտուտի միկրոբլոգ X-ի հաղորդագրության մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.