Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից տեղահանվածների սոցիալական կարիքների հաղթահարման համար
Ֆրանսիայի կառավարությունը որոշել է 7 մլն եվրո տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։ Այս մասին ասել է Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ավելի վաղ հայտնել էր, որ ԼՂ–ում պայթյունից տուժածների համար ՀՀ կուղարկվի նաև բժշկական սարքավորումներով և պարագաներով բեռնված օդանավ։
Նարեկ Մկրտչյանը դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը` դժվարին իրավիճակներում Հայաստանի կողքին լինելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.