Последние новости

Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ

Ադրբեջանցի երկու զինծառայող կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ: Դա երևում է Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպության՝ X-ում (նախկին Թվիթեր) տարածած տեսանյութում։


Տեսանյութից պարզ է դառնում, որ վանքի վրա կրակում են անգամ զրահափոխադրիչից։

«Նման հարձակումներն ուղղակիորեն խախտում են հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցները, դրանք պետք է հետաքննվեն ու կատարողները պատասխանատվության ենթարկվեն»,– նշված է գրառման մեջ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ