Շիրակի մարզն ընդունում է Արցախից բռնի տեղահանվածներին
Շիրակի մարզը պատրաստ է ընդունել արցախցիներին։ Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ վստահեցրեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղեկացնելով, որ երեկ գիշեր սկսված հոսքը շարունակվում է։
«Թիվը փոփոխվում է։ Նրանց մի մասն արդեն կացարաններում է։ Կեցության վայրերը պատշաճ վիճակում են»,-նշեց մարզպետը հավելելով, որ այսօր ժամը 16։00-ի դրությամբ 146 անձ արդեն հյուրանոցներում ու հյուրատներում էր։ Մոտ 160 մարդ էլ ճանապարհին է, ու հասնելուն պես անմիջապես կտեղավորվեն։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները տեղակայվում են Գյումրիում, կան ընտանիքներ նաև Արթիկում և Ախուրյանում՝ հիմնականում հյուրանոցներում ու հյուրատներում։
Մարզպետը նշեց, որ այս պահին մարզի միայն հյուրանոցային ու հյուրատնային ցանցը կարող է տեղավորել 1700-2000 մարդու։ «Մինչ այս, կապված սեզոնի հետ, հյուրանոցներն ու հյուրատները զբաղված են եղել, ազատվելուն պես դրանք ևս կօգտագործվեն»,-ասաց մարզպետը5
Մարզում ստեղծված հանձնաժողովները շուրջօրյա աշխատանք են տանում, պատրաստ են համագործակցել ցանկացած կառույցի ու ընկերության հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-24 05:43
Сын бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатур Баласанян, ответил на заявление Вардана Гукасяна о Черной крепости.
-
2025-05-24 05:37
В Баку прошло еще одно заседание в рамках «суда» против удерживаемых в Азербайджане армянских пленных. Как сообщили местные СМИ, бывший президент Арцаха Араик Арутюнян, отвечая на вопросы в ходе заседания, сообщил о своем участии во встрече руководства Арцаха с властями Армении в июне 2020 года.
-
2025-05-24 05:33
Армения и Азербайджан взаимно поддержали проведение саммитов Европейского политического сообщества (ЕПС) в двух странах, сообщил премьер-министр Армении Никол Пашинян.