Последние новости

Ստեփանակերտում անհայտ անձը կրակել է ռուս-ադրբեջանական պարեկության ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ստեփանակերտ քաղաքում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկության ուղղությամբ: Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում»,–ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ–ից հավելել են, որ ի կատարում մարտական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ԼՂ–ում շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուսական խաղաղապահներին։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ