ՀԿԵ-Ն ԱՎԱՐՏՈՒՄ Է 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈՒՂՈՒ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում ավարտվում են 2023 թվականին նախատեսված գծերի վերանորոգումը։ Ընթացիկ տարում միջին վերանորոգմամբ թարմացվել են Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Երևանի 14,3 կմ ճանապարհահատվածները:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՀԿԵ-Ի 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ գնահատվում է 2 մլրդ 90 մլն դրամ, որից ենթակառուցվածքային նախագծերը կազմել են 1,8 մլրդ դրամ: Գծերի վերանորոգման համար ծախսվել է 485 մլն դրամ ։ Ծրագրի շրջանակներում փոխարինվել է 18 725 կոճ, որից 15 հազարը երկաթբետոնե, մինչև 4 հազարը՝ փայտյա։
Արմավիր կայարանում փոխվել է հարթակ ժամանող ուղու բարձրությունը ՝ մարդատար վագոններ նստելիս և իջնելիս ուղևորների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:
Այս առիթով ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է. «Ընթացիկ տարում ներդրումային միջոցների հիմնական ծավալն ուղղվել է ենթակառուցվածքի աջակցմանը և զարգացմանը, ինչն ուղղակիորեն կապված է երթևեկության անվտանգության և երկաթուղու անխափան աշխատանքի հետ։ 2023 թվականը մեր ընկերության համար լարված աշխատանքի տարի էր։ Ընդ որում, ներդրումային միջոցների հասցեական և արդյունավետ ծախսումը ՀԿԵ-ի առաջնահերթություններից է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:01
Общественный деятель Вазген Сагателян пишет на своей странице в Фейсбук:
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится: