ՎԻՎԱ-ՄՏՍ-Ն ՈՒ UCOM-Ը ՀԱՍՏԱՏԵՑԻՆ, ՈՐ 6 ԱՄՍՈՎ ԱՆՎՃԱՐ ԿԱՊ ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնող ընկերությունների շարքում այսօր չտեսանք Ucom-ին ու Վիվա-ՄՏՍ-ին: Այսօր մամուլում նյութ էր շրջանառվում, որտեղ երկու օպերատորները նշված չէին: Օպերատորներին խնդրեցինք մեկնաբանել:
Ucom-ից մեզ պատասխանեցին, որ սեպտեմբերի 27-ից ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ սեպտեմբերի 28-ից ՀՀ ժամանող արցախահայերին հնարավորություն է տրված 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։
Վիվա-ՄՏՍ-ից մեզ պատասխանեցին, որ սեպտեմբերի 27-ից նույնպես գործում է սակագնային հատուկ պլան՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Վիվա-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը բաժանորդագրվել հատուկ սակագնային պլանին 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ (ցանցի ներսում, դեպի ՀՀ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստանի ցանցեր զանգահարելու համար): Երկու օպերատորները նաև տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 25-ից Գորիսի և Վայքի սպասարկման կենտրոններն աշխատել են մինչև կեսգիշեր, իսկ արդեն սեպտեմբերի 26-ից Կոռնիձորում, Վայքում ու Գորիսում տեղակայվել են սպասարկման շարժական կենտրոններ՝ անվճար քարտերերի տրամադրում առավել արագ կազմակերպելու նպատակով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 11:09
В начале марта завершился очередной этап сотрудничества Организации ДИАЛОГ со Степанакертским русским драматическим театром – этап базового финансирования со стороны ДИАЛОГа, который способствовал возрождению и становлению Степанакертского русского драматического театра в Ереване.
-
2025-03-20 09:46
«В сообщении, распространенном Белым домом в связи с телефонным разговором, состоявшимся несколько часов назад между президентами России и США Владимиром Путиным и Дональдом Трампом, в частности, отмечается: «Оба лидера согласились с тем, что Иран никогда не должен иметь возможности уничтожить Израиль» ("The two leaders shared the view that Iran should never be in a position to destroy Israel"), - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.
-
2025-03-19 09:33
Могу поспорить, что через некоторое время многие в ГД попытаются отмежеваться от Никола и отказаться от своего участия в деле захвата законной власти Сержа Саргсяна, написал на своей странице в ФБ член Исполнительного совета РПА Артак ЗАКАРЯН, добавив: «После смены власти одним из вопросов, требующих прояснения, должно стать разоблачение внутриполитических бенефициаров «приведения Никола к власти» и меркантильных ожиданий различных кругов». Публикацию полностью приводим ниже.
-
2025-03-19 09:31
*** Никак не могу разобрать, Кто хуже – Подонки или ублюдки.