ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ Է ԵԼՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ...
1991թ.մարտի 17-ի այսպես կոչված Համամիութենական հանրաքվեն ցույց տվեց, որ ԽՍՀՄ-ը փլուզվել էր դեռ մինչև 1991թ. դեկտեմբերի 9-ի Բելովեժյան համաձայնագրերը: Մարտին ՀՀ ԳԽ-ն որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից ելքի համաժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին, հանրաքվեն կայացավ նույն թվականի սեպտեմբերի 21-ին: Դրան նախորդել էր «Կոլցո» պատժիչ գործողությունը (1991թ.ապրիլ-օգոստոս), որը նպատակ էր հետապնդում ստիպել Հայաստանին միանալ միութենական նոր պայմանագրին և հրաժարվել Արցախի անկախության համար պայքարից:
Նշված ժամանակահատվածում ավերվեցին Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը, բռնի տեղահանվեցին Հադրութի, Շուշիի, Շահումյանի շրջանների շուրջ 24 գյուղերի բնակիչներ: Ադրբեջանցի օմօնականների վայրագությունները հայտնի դարձան Հայաստանի սահմաններից շատ հեռու…
Չնայած դրան, արդեն մայիսին մարտեր սկսվեցին Հադրութի Խանձաձոր գյուղի ազատագրման համար, բայց խոսքն այլ բանի մասին է։ Այն ժամանակ Երևանում էյֆորիա էր տիրում ԽՍՀՄ փլուզման կապակցությամբ, սակայն հոկտեմբերի 16-ին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը գործում էր մեծագույն զգուշությամբ և շատ գրագետ օգտագործում Սերգեյ Բադալյանի կողմից ղեկավարվող այն ժամանակվա ՀԿԿ-ի կապերը Մոսկվայի հետ հարաբերություններ կառուցելու համար, որպեսզի մյուս հայերը չկիսեն 24 գյուղերի փախստականների ճակատագիրը…
Բադալյանը մեծ ազդեցություն ուներ ՌԴ քաղաքական շրջանակներում և մեծապես նպաստեց Կրեմլի այն ժամանակվա ղեկավարության հայամետ դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, թեև Կրեմլում գիտեին, որ ՀՀՇ ղեկավարությունում գերակշռում էին արևմտյան կողմնորոշման կողմնակիցները։ Տեր-Պետրոսյանը վախեցավ կտրուկ թեքվել դեպի Արևմուտք։ Ելցինի Ռուսաստանն ինքն էր նայում դեպի Արևմուտք, դա «Բուշի տոտիկների» դարաշրջանն էր: Բադալյանին այն ժամանակ անվանում էին ստվերային արտգործնախարար։ Նա իսկապես հարցեր էր լուծում ՌԴԿԿ-ի միջոցով, որն այդ տարիներին վայելում էր ժողովրդի աջակցությունը։ Փլուզվում էր Միությունը, սկսվում էր միջպետական նոր հարաբերությունների դարաշրջան։
2022 թվականի ապրիլի 2-ին, երբ հատուկ գործողության ուժերը լքեցին Կիևի և Խարկովի շրջակայքը, Փաշինյանը, շատերի պես, որոշեց, թե եկել է Ռուսաստանի հոգեհանգիստը նշելու ժամանակը։ Հետևանքը Արցախի կարգավիճակի նշաձողը «մի քիչ իջեցնելու» անհրաժեշտության մասին հայտարարությունն էր։ Ռեժիմի պարագլուխը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե իբր՝ դրա կոչն են անում եվրոպացի գործընկերները։ Փաշինյանը խախտեց ՌԴ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն այն մասին, որ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգվում է, և ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ։ Որովհետև այդպես էին ցանկանում իր արևմտյան տերերը, նրանք, ովքեր խանգարել էին իրեն համաձայնել Պուտինի առաջարկին 2020 թվականի հոկտեմբերի 19-ին և դադարեցնել պատերազմը՝ պահելով Հադրութն ու Շուշին հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։
Նրանք Փաշինյանից պահանջեցին ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում՝ ՌԴ-ի դիրքերը թուլացնելու համար։ Սեպտեմբերի 19-ի ցեղասպանությունը Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչման հետևանքն էր, այն բանի հետևանքը, որ Փաշինյանը լվաց ձեռքերը՝ 120 հազար հայերի ճակատագրի պատասխանատվությունը դնելով խաղաղապահների ուսերին, հետևանքն էր կարգավիճակի հարցով ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների խախտման... Մի՞թե ունակ էր հասկանալու ծայրահեղ հավակնոտ այս գողախումբը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհի երկրորդ վերաբաշխման ամենաթեժ պահին չէր կարելի ռիսկի դիմել և հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց 44-օրյա պատերազմի նախօրեին։ Այդ զորավարժությունների արդյունքում ՀՀ տարածքում կմնար մեծաքանակ ժամանակակից սպառազինություն…
Չէր կարելի ռիսկի դիմել՝ հրաժարվելով ՀԱՊԿ-ի օգնությունից հայ-ադրբեջանական սահմանի 5 ուղղություններով սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո։ Փոխարենը Նիկոլը պահանջեց, որ ռազմական դաշինքը քաղաքական հայտարարություն ընդունի՝ Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումով, թեև նրան բոլոր կողմերից ակնարկում էին, որ ՀԱՊԿ-ը չի կարող քաղաքական գնահատականներ թույլ տալ իրեն…
Ոչ ոք չի փորձում ճերմակ հրեշտակ ներկայացնել ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին, ռազմական դաշինքի նկատմամբ հայկական կողմի դժգոհությունների արդարացիությունն ընդունել է անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, բայց դաշնակիցների «սխալները» դեռ առիթ չեն ջրհորի մեջ թքելու և Արևմուտքի փարիսեցիական քաղաքականության խորապատկերին ռուսատյաց հիստերիա ժողովրդին պարտադրելու համար։ Դեկտեմբերի 12-ից ի վեր 9 ամիս շարունակ Ալիևը համոզվեց, որ հավաքական Արևմուտքի կողմից դատարկ շաղակրատանքից այն կողմ բանը չի գնա, և որ ցեղասպանության համար ոչ ոք իր դեմ պատժամիջոցներ չի կիրառի, ուստի սեպտեմբերի 19-ին անցավ զանգվածային սպանությունների՝ «հակաահաբեկչական գործողության» ցուցանակի տակ։
ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցությունից ցուցադրական հրաժարումից հետո հայկական զորախումբը մասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին, Աննա Հակոբյանն այցելեց Կիև, որտեղ ծնկի իջավ զոհված երեխաների շիրիմների առջև (մինչ օրս ոչ մի կարեկցական խոսք չի ասել Արցախի երեխաների մասին), և այս ամենը ՌԴ հայտնի քաղաքական և հասարակական գործիչների ՀՀ մուտքի արգելանքի խորապատկերին, ինչին հաջորդեց Հռոմի ստատուտի վավերացման շուրջ իրարանցումը։ Կրեմլը բնորոշեց վավերացումը որպես «խիստ թշնամական քայլ»։ Փաշինյանի քաղաքականությունը հիշեցնում է Ա.Սոլժենիցինի պատմվածքում կաղնուն պոզահարող հորթի պահվածքը, միայն թե մեր հորթը ասես մարիխուանա է ծխել…
Գրանադայում հոկտեմբերի 5-ի հանդիպման օրակարգը ռեժիմի պարագլուխն օրերս հնչեցրեց ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Կազմակերպված արտահոսքերից հետևում է, որ Արցախի կորուստը ոչ միայն ինքնըստինքյան չեղարկում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև բացառում է ՌԴ-ի որևէ մասնակցությունը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացին: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցն ու Բայդենի նամակը Փաշինյանին ոչ մի կերպ չազդեցին տեղում տիրող իրավիճակի վրա, բայց ամերիկացիները համարում են, որ դա էլ բավական է, որպեսզի ռեժիմի պարագլուխը շարունակի տարածաշրջանում ՌԴ ռազմական ներկայության կրճատման ուղեգիծը՝ ի վնաս սեփական երկրի շահերի, և անտեսելով հետևանքները։
Ամերիկացիները ելնում են նրանից, որ այն ժողովրդին, որը թույլ է տալիս դավաճանին լինել իշխանության ղեկին, կարելի է խաբել կարեկցանքի ծամածռություններով և մարդասիրական օգնության փշրանքներով։ Հայկական իդեալիզմը ընթացիկ համաշխարհային գործընթացների խորապատկերին ծայրահեղ է և առնվազն արտառոց։ 21-րդ դարում հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակվում է, հիմարություն կլինի հուսալ, թե Ալիևին ու Էրդողանին կկասեցնեն Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Եվրոպան։ Սկզբում ռեժիմը ժողովրդին կերակրեց այն հեքիաթով, թե Հայաստանի դեմ ագրեսիան կասեցնելու են եվրոպացի դիտորդները, իսկ այսօր կերակրում է հին հեքիաթներով, թե Արևմուտքը մեզ կօգնի։
Փաշինյանը նպատակ ունի դուրս թողնել ՌԴ-ին բանակցությունների շրջանակներից, որոնց արդյունքում, ենթադրաբար՝ այս տարեվերջին - հաջորդ տարեսկզբին կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիրը: Ընթանում է վտանգավոր խաղ՝ ժողովրդի շահերի անտեսումով, ինչն արդեն հանգեցրել է Արցախում «հակաահաբեկչական գործողության» անվան տակ իրականացված ցեղասպանության, բռնի տեղահանման և հայկական երկրորդ հանրապետության փլուզման։ Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Նիկոլն ու Ալիևը գալիք «խաղաղության դարաշրջանի» ցուցանակի տակ քննարկելու են Հայաստանի Հանրապետության վերացման մեխանիզմները:
Այդ ճանապարհին գլխավոր քայլը կլինի ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցության միջպետական պայմանագրից և ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագրից դուրս գալը։ Տարածաշրջանային քաղաքականության առաջին պլան է ելնում Թուրքիան, ներխուժման արդյունքում կստանանք ևս մեկ Ալեքսանդրապոլի պայմանագիր (1920 թ. դեկտեմբերի 2) ՀՀ 10 հազար քառ.կմ տարածքի մասին: Ցեղասպանությունը շարունակվում է՝ ցեղասպան պետությունների հայկական խամաճիկի շահագրգիռ մասնակցությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 09:06
На подходе очередная сделка Пашиняна с Алиевым за спиной у народа. Речь не только о возможном подписании межгосударственного соглашения о мире, текст которого никто в глаза не видел, но и о сдаче новых территорий под вывеской делимитации. В приграничной зоне, неподалеку от деревни Азатамут (Тавуш), азербайджанцы не так давно начали измерительные работы и разминирование. Не исключено, что сепаратные договоренности имеют отношение и к Сюнику, ведь обстрелы начались именно там, а недавно перекинулись на Тавуш.
-
2025-05-17 10:31
20 мая 2019 г. Пашинян призвал к блокаде всех судов на территории Армении и сам присоединился к акции. Произошло это после того, как суд 18 мая принял решение об освобождении второго президента Роберта Кочаряна из-под ареста. Спустя некоторое время его арестовали в третий раз. С 2019 г. тенденция давления на суды сохраняется, хотя 6 лет назад, 20 мая в районе 14 часов, акцию пришлось свернуть, так как до Пашиняна дошли сведения о негативной реакции аккредитованных в РА европейских дипломатических миссий.
-
2025-05-16 10:11
За истекшие годы ни один из парламентских оппозиционеров не смог повторить феномен Аршака Садояна, который не делал сенсационных разоблачений, но его 4-й микрофон слушала вся страна. В наши дни интерес к парламентской оппозиции нулевой.
-
2025-05-14 09:11
"В стране множество проблем – дороги, школы, асфальт, водоснабжение, но в какую бы деревню я не приехал, меня повсюду спрашивают: почему Роберт Кочарян и Серж Саргсян на свободе? Мы не ловим, политическая власть не ловит, но мы должны потребовать, чтобы судебно-правовая система находилась на уровне правового государства!", - объявил Пашинян 7 мая с трибуны пленарного заседания парламента, посвященного ответам членов правительства на вопросы депутатов. Главарь режима (в традиционной манере) провозгласил с самой высокой трибуны страны курс на политические репрессии в отношении тех, кто мешает воспроизводству ГД по итогам парламентских выборов 2026 г.