ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ԱՐԴՅՈՔ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ ԵՆ ՁԵՐ ՀԵՌԱԽՈՍԸ
Կան մի քանի նշաններ, որոնք կարող են վկայել այն մասին, որ ձեր սմարթֆոնը գաղտնալսվում է, օրինակ՝ հեռախոսի հանկարծակի վերագործարկումը, այս մասին ասել է EdgeЦентр-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Շուրիգինը։
Փորձագետի կարծիքով՝ գաղտնալսման մասին կարող է վկայել սմարթֆոնի անսովոր պահվածքը, օրինակ՝ եթե սարքն ինքն իրեն անջատվում է կամ վերագործարկվում։
Ձեր հեռախոսում լրտեսող ծրագրերի առկայության մասին կարող է վկայել նաև մարտկոցի լիցքի կտրուկ նվազումը, նույնիսկ այն ժամանակ, երբ այն չեք օգտագործում, նշել է նա։
Գաղտնալսման մասին երրորդ տագնապալի ազդանշան է համարվում անհասկանալի աղմուկը՝ արձագանք, խշշոց և այլ տարօրինակ հնչյուններ հեռախոսազրույցի ժամանակ։ Բացի դրանից, լրտեսող ծրագրերի ակտիվությունը նաև արտահայտվում է օգտագործված ինտերնետ տրաֆիկի կտրուկ աճով, զգուշացրել է Շուրիգինը։
Ի՞նչ անել, եթե ձեր հեռախոսը գաղտնալսում են
Եթե կասկածում եք, որ ձեր սմարթֆոնում լրտեսող ծրագիր կա, ապա Միխայիլ Շուրիգինը մի քանի խորհուրդ է տալիս նման իրավիճակի համար։ Նախ պետք է օգնության դիմել մասնագետներին, եթե ձեր տեխնիկական գիտելիքները բավարար չեն խնդիրը կարգավորելու համար: Մասնագետը կսկանավորի ձեր հեռախոսը և կպարզի՝ արդյոք անցանկալի ծրագրեր կան, թե ոչ և անհրաժեշտության դեպքում կհեռացնի դրանք:
«Մեկ այլ տարբերակ․ օգտագործեք հակավիրուսային ծրագիր կամ թարմացրեք ձեր հեռախոսի ծրագրակազմը: Թարմացումները հաճախ ներառում են անվտանգության շտկումներ, որոնք կարող են օգնել՝ պաշտպանելու ձեր հեռախոսը վնասակար ծրագրերից»,- բացատրել է Շուրիգինը:
Մեկ այլ տարբերակ է հեռախոսի գործարանային վիճակի բերելը։ Դա անելու համար հարկավոր է մտնել Settings մենյու և սեղմել Factory reset հրահանգը: Սակայն այս դեպքում կջնջվեն բոլոր այն տվյալները, որոնք պահվում են անմիջապես հեռախոսի վրա, այլ ոչ թե ամպում։
Ի դեպ, եթե վստահ եք, որ ձեր հեռախոսը գաղտնալսվում է, ապա կարող եք դիմել նաև ոստիկանություն, քանի որ դա հանցագործություն է (եթե, իհարկե, չկա դատարանի որոշում)։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.