Ռուբեն Վարդանյանը զրուցել է ընտանիքի անդամների հետ
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսով զրուցել է ընտանիքի անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։
Ըստ հաղորդագրության` Վարդանյանն ասել է, որ նախնական բուժզննում է անցել և առողջական խնդիրներ չունի: Նրան փաստաբան է տրամադրվել, որին ընտրել է ընտանիքը (քննության ընթացքում), ինչպես նաև ծանրոցներ ստանալու և գրադարանից օգտվելու հնարավորություն է տրվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.
-
2025-06-28 15:35
Отец Нерсес Хананян отправляется в Святой Эчмиадзин. Об этом сообщили в епархии Армянской Апостольской Церкви города Симферополь.
-
2025-06-28 15:32
Персонал закрытого акционерного общества «Международная энергетическая корпорация» выразил свою безоговорочную поддержку владельцу компании – опытному бизнесмену, щедрому благотворителю и просто доброму человеку Самвелу Карапетяну.
-
2025-06-28 15:30
Министерство охраны природы Армении опровергло публикации о захоронении ядерных отходов из Франции в национальном парке "Дилижан".