Последние новости

Աֆղանստանում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Աֆղանստանի արևմուտքում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժը գրանցվել է 272 հազար բնակչություն ունեցող Հերաթ քաղաքից 40 կմ հեռավորության վրա։

Ավելի ուշ օջախի 35 կմ խորությամբ, 5,6 մագնիտուդով նոր ցնցումներ են արձանագրվել Հերաթից 27 կմ հյուսիս-արևմուտք։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ