ՌԴ-ն մարտական հերթապահության կհանի «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը (ՌՆՀԶ) մարտական հերթապահության են դնում «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Ներկայում Մակեևի անվան կենտրոնը լուծում է «Սարմատ» համալիրով առաջին հրթիռային գնդի համալրման խնդիրը ՌՆՀԶ գլխավոր օբյեկտում»,- ասել է Շոյգուն։
ՌՆՀԶ-ի հագեցումը այս համալիրով առաջնահերթ է երկրի պաշտպանունակության ապահովման հարցում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը «Կրասմաշ»-ի խորհրդակցությունում։
«Այժմ ձեռնարկությունում պատրաստվում են առաջին սերիական հրթիռները, որոնք շուտով կարող են հերթապահության անցնել»,- նշվել է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
«Կատարվում են շինարարական-մոնտաժային և կարգավորման աշխատանքներ»,- տեղեկացրել են գերատեսչությունում։
Ռուսաստանցի նախարարը լսել է ձեռնարկության ղեկավարության զեկույցը նոր ռազմավարական հրթիռային համալիրի արտադրության պայմանագրերի կատարման վերաբերյալ, տեղեկացրել են նախարարությունում։
«Կրասմաշ» ԲԸ գլխավոր տնօրենը զեկուցել է արտադրական հզորությունների ընդլայնման, ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցման մասին, որպեսզի շտապ շահագործման հանձնվի նոր արտադրական մասնաշենքը 18 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, այն կունենա 300 աշխատատեղ»,- նշվել է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.