Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ԿԼԻՆԻ ՄԵԶ ԲԱՑԱՏՐԵՔ ԱՅԴ Ի՞ՆՉ 8 ԱՆԿԼԱՎՆԵՐ ԵՆ
Այս էլ որերորդ անգամ Ադրբեջանն ասում է 8 անկլավի մասին։ Հայկական կողմը ձայն չի հանում։ Կլինի մեզ բացատրեք այդ ի՞նչ 8 անկլավներ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«2 օր առաջ համառոտագրություն տարածվեց առ այն, որ չնայած Ալիևը չգնաց Գրանադա, այնուամենայնիվ «հայանպաստ» հայտարարություն տարածվեց։ ՔՊ-ականներ Կոնջորյանը և Արայիկ Հարությունյանը (սրանք լուրջ պաշտոններ ունեն այս պետության մեջ) շտապեցին հայտարարել, թե բա տեսաք հայրենասեր Նիկոլ Փաշինյանն ինչ հաջողության հասավ. այդ հայտարարաության մեջ միջանցք չկա, անկլավների թեմա չկա, ադրբեջանցիների վերաբնակեցման թեմա չկա (նիկոլականների համար նոր զիջումներ չանելը հաջողություն է համարվում)։
Հ.Մովսիսյանի ֆեյքերը գործի անցան. գովերգելով Փաշինյանի արտաքին քաղաքականության ոլորտում հաղթական արշավը։ Երեկ, սակայն, Ալիևը հեռախոսազույց է ունենում Շ.Միշելի հետ և բարձրացնում ՀՀ կողմից իբր թե օկուպացված 8 ադր-կան գյուղերի մասին։ Բա Կոնջորյան ու Հարությունյան ձայն հանեք։ Ի՞նչի եք լեզուներդ մի «լավ» տեղ կոխել։
Հիմա, այս էլ որերորդ անգամ Ադր-նն ասում է 8 անկլավի մասին։ Հայկական կողմը ձայն չի հանում։ Կլինի մեզ բացատրեք այդ ի՞նչ 8 անկլավներ են։ Պատից կախված է 1974թ Մ-ում հրատարակված Հայկական ԽՍՀ քարտեզը. այստեղ 3 անկլավ կա 34 քառ. կմ։ Բայց կա 1 հայկական անկլավ Ադր-նում՝ Արծվաշենը 41 քառ կմ։ Ի՞նչու հայկական կողմը չի ասում սա, ի՞նչու չենք հակափաստարկներ հրապարակում։ Անհասկանալի է։
P.S. Ո՞վ է Փաշինյանին իրավունք տվել համոզել Եվրոպային Ադր-նի դեմ սանկցիաներ չկիրառել։ Փաշինյան դա միակ ձևն է Արցախը ետ բերելու։ Դա հայրենիք է, ինչպես Ենոքավանը։ Բան չեմ հասկանում...»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.