ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստան է ուղարկել իր ներկայացուցչին
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի փախստականների և միգրանտների հարցով հատուկ ներկայացուցիչը Հայաստան է եկել, որպեսզի գնահատի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց կարիքները: Տեղեկությունը հայտնում է Առաջին լրատվական ալիքը` վկայակոչելով Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ելույթը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ։
Բուրիչը հայտնել է, որ երբ իր ներկայացուցիչը Հայաստանից վերադառնա, մարդկանց աջակցելու ծրագիր կմշակվի:
«Բայց, իհարկե, ավելի լուրջ հարց կա: Հարկավոր է հասկանալ՝ երբ և ինչպես այդ մարդիկ կարող են վերադառնալ իրենց տներ: Քանի որ, կարծում եմ, ոչ ոք չի ցանկանում փախստական լինել, ոչ ոք չի ցանկանում լքել այն վայրը, որտեղ ծնվել է, կամ որտեղ իր նախնիներն են ծնվել: Պետք է անենք հնարավորը, որ այդ մարդիկ հետ գնան»,–ասել է նա։
Բուրիչը հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի քարտուղարության առաքելություն ուղարկել նաև Ադրբեջան՝ խոսելու ադրբեջանական իշխանությունների հետ և հասկանալու՝ ինչպիսին է ստեղծված իրավիճակի հետ կապված նրանց գնահատականը:
«Այսպիսով նաև կոչ եմ անում Ադրբեջանին լիովին հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, քանի որ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլորն իրավունք ունեն օգտվելու բոլոր ազատություններից և իրավունքներից»,-նշել է Բուրիչը:
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին, թե ինչպես է Եվրոպայի խորհուրդը վերաբերվում Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների ձերբակալությանը, Բուրիչը պատասխանել է, որ այդ հարցը ևս կլինի քարտուղարության առաքելության ադրբեջանական այցի օրակարգում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 11:38
В пятницу в Россию через Грузию выехали 94 грузовые машины с армянским абрикосами. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-28 11:36
В Иране проходят похороны военачальников, ученых-ядерщиков и мирных жителей, погибших в дни 12-дневного конфликта с Израилем. В церемонии участвует президент страны Масуд Пезешкиан. Об этом сообщает телеканал Press TV.
-
2025-06-28 11:35
Одним из оснований для возбуждения дела против главы Ширакской епархии Армянской Апостольской церкви Микаэла Аджапахяна стали его призывы к свержению власти, сделанные 21 июня. Об этом говорится в заявлении Генеральной прокуратуры Армении.
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.