«Արցախ կարպետ»-ը վաճառքի է հանել Ստեփանակերտի գորգագործարանից փրկված միակ գորգը
Ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող «Արցախ կարպետ» ընկերությունը, որը 2020թ․ ի վեր կորցրել է Արցախում հիմնած հինգ արտադրամասեր, հայկական մշակութային ժառանգության խորհրդանիշը համարվող բացառիկ գորգեր, վաճառքի է հանել Ստեփանակերտի գորգագործարանից փրկված միակ գորգը` Արցախից տեղահանված շուրջ 30 ընտանիքների օգնություն տրամադրելու նպատակով։ NEWS.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ Կարպետ» (Արցախ կարպետ) ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը տեղեկացրեց, որ վերջին պատերազմից հետո Արցախյան ավանդական ձեռագործ «Թագ գորգ»-ն իր նախաձեռնությամբ «Արցախ կարպետ» ընկերության Ստեփանակերտի գորգագործարանից փրկել և Երևան է հասցրել Ստեփանակերտից իր ընտանիքի հետ տեղահանված մի երիտասարդ։
«Մեր ընկերությունը խորհրդանշական գնով գնել է այդ գորգը և այժմ վաճառում ենք այն, որպեսզի հասույթը տրամադրենք տեղահանված ընտանիքների առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար։ Վաճառքի նախնական գինը 1,000 000 դրամ է»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ ընկերության աշխատակիցներն այս ընթացքում կամավորական աշխատանքներով են զբաղված և արդեն իսկ հարյուրավոր տեղահանված ընտանիքների օգնության փաթեթներ են հասցրել։
Խաչատրյանը չցանկացավ խոսել պատերազմի և Արցախի հայաթափման հետևանքով ընկերության կրած վնասների մասին՝ շեշտելով, որ ներկայումս Արցախից տեղահնված շատ արտադրողներ կան, որոնց վիճակն անհամեմատ ավելի վատ է և որոնք շատ ավելի մեծ կորուստներ են կրել, քան իրենք։
Նշենք, որ «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը հիմնվել է 2013թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ընկերությունը նախքան 2020թ․ պատերազմը, գորգագործական արտադրամասեր ուներ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշի, Հադրութ, Բերձոր, քաղաքներում և Ճարտար գյուղում: 2023թ․ պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ընկերության՝ Ստեփանակերտի և Ճարտարի արտադրամասերը ևս դադարեցրեցին իրենց գործունեությունը, ինչի արդյունքում հարյուրավոր գորգագործներ զրկվեցին աշխատանքից և տեղահանվեցին Հայաստան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 09:31
Россельхознадзор заявил о введении с 27 июня 2025 года нового порядка ввоза срезанных цветов и бутонов из Армении в Россию. С указанной даты доступ в страну цветочной продукции происхождением и отправлением из Республики будет осуществляться только из мест производства, обеспечивающих процедуру прослеживаемости.
-
2025-06-28 09:29
Нам только что сообщили, что Канада, с которой очень сложно ТОРГОВАТЬ, включая тот факт, что они взимали с наших фермеров до 400% пошлин на молочные продукты в течение многих лет, только что объявила о введении налога на цифровые услуги для наших американских технологических компаний, что является вопиющей атакой на нашу страну. Об этом в соцсетях написал президент США Дональд Трамп.
-
2025-06-28 09:27
Глава Ширакской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Микаэл Аджапахян арестован решением судьи первой инстанции Еревана Масиса Мелконяна.
-
2025-06-28 09:25
Почти 80% граждан Армении негативно оценивают действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна. Об этом свидетельствуют данные опроса, проведенного армянским представительством GALLUP International Association.