Последние новости

Լուի Բոնոն Երևանից և Բաքվից հետո կայցելի Փարիզ և Բրյուսել

ԱՄՆ-ի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն ներկայումս գտնվում է տարածաշրջանում՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին, ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Այս շրջագայությունների ընթացքում Բոնոն հանդիպում է հիմնական շահագրգիռ կողմերի հետ: Բոնոն երկուշաբթի Բաքվում էր, այնուհետ կայցելի Երևան, իսկ ԱՄՆ վերադառնալու ճանապարհին կանգ կառնի Փարիզում և Բրյուսելում»,- ընդգծել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ սա Բոնոյի երկրորդ այցն է տարածաշրջանը վերջին մեկ ամսվա ընթացքում։

Նշենք, որ Երևան կատարած այցի ընթացքում Բոնոն հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ