Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհված 15 զինվորի գործը տեղափոխվել է Սևանի նստավայր
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործը Վարդենիսի նստավայրից տեղափոխվել է Սևանի նստավայր։ Այս մասին NEWS.am-ին ասաց զոհված զինծառայողներից Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը։
«250-300 կմ ճանապարհ էինք գալիս, մինչև հասնում էինք Վարդենիսի նստավայր։ Մենք նախորդ նիստին միջնորդել էինք, որ Սևանի նստավայր տեղափոխեն գործը, որ կարողանանք ներկա գտնվել։ Դատարանն էլ հաջորդ նիստին բավարարեց մեր միջնորդությունը»,- ասաց Արտյոմ Գրիգորյանը։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն դատարանից, ասաց․ «Մենք որ հանգիստ նստենք, սրանք ոչ մի բան էլ չեն անելու»։
Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 27-ին։
Հիշեցնենք, որ նախնական նիստին քննարկվել էր գործով մեղադրյալների խափանման միջոցի հարցը: Դատարանը որոշել էր 3 մեղադրյալի կալանքը ևս 3 ամսով երկարաձգել: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն 5 զինվորական, որոնցից 3-ը կալանքի տակ են:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ) և վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, և որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների և սպաների միջև եղած լարված հարաբերությունների մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.