Ալիև․ ՌԴ միջնորդությանն այլընտրանք կարող է լինել Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցությունը
Ռուսաստանի միջնորդությունից Երևանի հրաժարվելու դեպքում այլընտրանք կարող են դառնալ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53–րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, մենք պատրաստ ենք դրան։ Մենք նաև պատրաստ ենք շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա… Յուրաքանչյուր այլ հարթակի գործարկումը մենք կվերլուծենք՝ հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք իրենց ծառայությունները կառաջարկեն ոչ թե հանուն Ադրբեջանի, այլ հանուն համընդհանուր ճշմարտության և միջազգային իրավունքի»,– ասել է նա։
Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր մեկնել է Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: ՀՀ արտգործնախարարը Բիշքեկ չի մեկնի, Երևանը ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հոկտեմբերի 12–ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ անցկացնելու հնարավորությունը: Ադրբեջանական կողմը մինչ այդ հանդիպմանը տվել էր իր համաձայնությունը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չի մեկնելու Բիշքեկ՝ ԱՊՀ ԱԳՆԽ նիստին, ՀՀ–ն կներկայանա փոխնախարարի մակարդակով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.