Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հայերի իրավունքների վերաբերյալ բանաձև կպահանջի. ԱԳՆ
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի բանաձև ընդունել, որը պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոննան՝ ելույթ ունենալով հանրապետության Սենատում։
Այդ պայմանները պետք է ներառեն Արցախի հայերի իրավունքների, այդ թվում՝ պատմական և մշակութային իրավունքների պահպանման հաստատուն երաշխիքներ։ Այդ նպատակով տեղում մշտական միջազգային ներկայություն է անհրաժեշտ, և Ֆրանսիայի բոլոր ջանքերի նպատակը դրան հասնելն է, հավելել է նախարարը։
«Յուրաքանչյուրը հասկանում է Մերձավոր Արևելքում ճգնաժամի ծանրությունը, բայց պետք է նայել նաև Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում տիրող իրավիճակին։ Ինչպես էլ Ադրբեջանը փորձի ներկայացնել իրավիճակը, հարկավոր է հայտարարել՝ այո, Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի հեռանալը Լեռնային Ղարաբաղից։ Սա ծայրահեղ ծանր հանցագործություն է, որին չի կարող արձագանք չհետևել»,- հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով՝ իրեն մնում է միայն վարչապետ Էլիզաբեթ Բորնից հետո կրկնել, որ «ոչ մի այլ երկիր Հայաստանի համար այնքան բան չի անում, որքան Ֆրանսիան»: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը կարելի է գտնել միայն բանակցությունների միջոցով, իսկ խաղաղությունը պետք է լինի արդար և երկարաժամկետ, հավելել է նա:
Այդ իսկ պատճառով Ֆրանսիան աջակցում է Եվրամիության միջնորդական ջանքերին և պահանջում է, որ Հայաստանի միջազգային իրավունքի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում որևէ զիջում չլինի։
Պետք է Ադրբեջանին ազդանշան տալ, որ նա չգնա ուժի կիրառման ճանապարհով, և այդ ազդանշանները տրվում են, հավելել է նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.