Արցախից բռնի տեղահանված 4600 ուսանող կրթաթոշակ կստանան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4600 ուսանող կրթաթոշակ կստանան միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի տեղերում սովորելու դեպքում։ ՀՀ կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա տվյալներով` այս պահին 2100 բռնի տեղահանված ուսանող կա բարձրագույն կրթության, 2500` միջին մասնագիտական կրթության մասով։
ՀՀ կառավարությունն ուսումնասիրություն է կատարել ՀՀ կրթական տարբեր հաստատությունների տարբեր մասնագիտությունների ամսական վարձավճարը պարզելու համար։ Արդյունքում այդ թիվը եղել է 400-700 հազար դրամի միջակայքում։
«Եթե ուսանողը ընտրի այնպիսի բուհ, որտեղ մեր սահմանած չափն է կամ դրանից պակաս, ապա ամբողջական հատուցում կստանա։ Եթե ընտրի այնպիսի բուհ, որտեղ մեր տված գումարից մի քիչ ավելի լինի, ապա ուսանողն ինքը պետք է ավելացնի։ Մենք հնարավորություն ենք տալիս նրան ընտրելու այնպիսի բուհ, որ պետության աջակցությունը բավարար լինի ամբողջ վճարը փակելու համար»,– ասաց Խաչատրյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց`կրթաթոշակների չափերն այնպիսին են, որ պետությունը կկարողանա ամբողջովին փոխհատուցել ուսանողների ուսման վարձերը։
«Այսինքն` ուսանողի կողմից լրացուցիչ գումար ավելացնելու կարիք էլ չի լինի, քանի որ արդեն ընտրվել են իրատեսական կրթաթոշակի չափեր»,– հայտարարեց նա։
Նախարար նշեց, որ ՀՀ մարզերում գործում են նաև քոլեջներ ու ուսումնարաններ, ԼՂ–ից բռնի տեղահանված ուսանողները կկարողանան ընտրել իրենց առավել մոտ հաստատությունը։ Բացի այդ, ԿԳՄՍՆ–ն կրթական ծրագրերի կարգավորումներ է տվել, որպեսզի ԼՂ–ում իրենց ստացած ուսման ու ՀՀ–ում նախատեսվող կրթության մեջ տարբերություններ ու խոչընդոտներ չառաջանան։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի գումարն անկանխիկ եղանակով փոխանցվելու է հենց ուսումնական հաստատությունների հաշվեհամարին։
«Ուսանողը կընտրի ուսումնական հաստատությունը, կկնքի պայմանագիր, ու գումարը կփոխանցվի տվյալ կրթական հաստատություն»,– ասաց նա։
Անդրադառնալով դպրոցահասակներին` նախրարարն ասաց, որ ավելի քան 13 000 երեխա արդեն դպրոց են հաճախում, որը կազմում է թիրախային խմբի մոտավորապես 62 տոկոսը։
«Ամեն օր մի քանի ժամով ավելանում է նրանց թիվը։ Մինչև մյուս շաբաթվա կեսին ԼՂ–ից բռնի տեղահանված բոլոր երեխաներին կկարողանանք ընդգրկել դպրոցներում»,– վստահեցրեց Անդրեասյանը։
Ըստ նրա` դասագրքերի լրացուցիչ խմբաքանակներ արդեն պատվիրել են, ու դրանք անվճար են տրամադրվելու աշակերտներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.