Էլիս Մակդոնալդ․ ԼՂ-ից հայերի գաղթի մասշտաբները և պատճառված վնասի չափը հսկայական են
Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի մասշտաբները և հասցված վնասի չափը հսկայական են։ Բայց մենք այստեղ ենք, որպեսզի կանխենք ավելի մեծ կորուստներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Էլիս Մակդոնալդը։
Նրա խոսքով, իրավիճակը ողբերգական է. մարդիկ ընդամենը մի քանի օրում լքել են իրենց պատմական հայրենիքը։
«Մտածեք, թե ինչի միջով են նրանք անցել։ Նրանք կորցրել են ամեն ինչ՝ տունը, պատմությունը, իրենց նախնիների հայրենիքը։ Ակնթարթային ագրեսիան եկավ ամիսներ տևած պաշարումից հետո: Հայաստանը նրանց գրկաբաց ընդունեց, և միջազգային հանրությունը կօգնի։ Բայց սա միակ հարցը չէ։
Իրենց պապենական հայրենիք վերադառնալու նրանց կարողությունը կախված է միջազգային կոնվենցիայի պահանջների կատարումից։ Ադրբեջանն այժմ անընդհատ ոտնահարում է նրանց իրավունքները, կլանում է Լեռնային Ղարաբաղը բոլոր իմաստներով, ոչնչացնում է տարածաշրջանի հայկական էությունը՝ հայերի վերադարձի հնարավորությունը բացառելու համար։
Լեռնային Ղարաբաղի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ շինծու մեղադրանքով ձերբակալվել են: Ալիևը հայ բնակչության ընտրված ներկայացուցիչներին ներկայացնում է որպես «խունտա», նրանց թույլ չեն տալիս հանդիպել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ։ Այս ամենն արվում է հայկական հետքը, հայկական մշակույթը ջնջելու համար։
Ատելությունը տարածվում է լեզվի վրա: Այս մասին խոսել է Ալիևը՝ ասելով, որ այսուհետ այստեղ հայկական երգեր չեն հնչի։ Հայերենով ցուցանակներն ակտիվորեն ոչնչացվում են: Վերադարձի և բազմազգ դրախտում ապրելու խոստումները վստահություն չեն ներշնչում։ Ալիևն անձամբ է հայտարարել, որ եթե հայերն իրենք այստեղից «չմաքրվեն», նրանց շների պես կքշեն։
Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն նշել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, իսկ ՄԱԿ-ի դատարանը նախկինում մերժել էր Ադրբեջանի փաստարկները։ Բաքուն չի ապահովում միջազգային դիտորդների ներկայությունը հայերի վերադարձի հնարավորություն ստեղծելու համար, եթե, իհարկե, չխոսենք ՄԱԿ-ի առաքելության թատերական այցի մասին։ Այսինքն՝ հայերը պետք է հավատան իրենց վտարողներին։
Ադրբեջանը վերացրել է բոլոր ինքնավարությունները և պատրաստվում է շրջանը բնակեցնել ադրբեջանցիներով, Ալիևն արդեն հայտարարել է «վերադարձի մեծ ծրագրի» մասին և առաջիկա 3 տարում մտադիր է վերաբնակեցնել 100 հազար ադրբեջանցիների, այսինքն՝ որքան հայ լքել է տարածաշրջանը։
Այսպիսով, Ադրբեջանը, որի նախագահը հպարտանում է շների պես հայերին վտարելով, արդարադատության միջազգային դատարանին խնդրում է հավատալ հայերին պաշտպանելու պատրաստակամության մասին իր հայտարարություններին։
Նա նրանց 9 ամիս սովի է մատնել, իսկ հիմա պատրաստ է պաշտպանել նրանց։
Եթե իրադարձությունները շարունակվեն նույն ոգով, ձեր որոշումն անիմաստ կլինի, քանի որ մինչ այդ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը փաստ կդառնա»,- նշել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.