Համատեղ ջանքերով հնարավոր է ավելի ամրապնդել հարաբերությունները. ՌԴ դեսպանը Վայոց Ձորում էր
ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հոկտեմբերի 11–ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակին։ Գրիգորյանն ու Կոպիրկինը խոսել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների մասին:
«Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Հատուկ ուշադրություն են դարձրել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերին և շարունակական համագործակցությանը»,–ասվում է հաղորդագրությունում։
Կողմերը բարձր են գնահատել հետագա համագործակցության և համատեղ նախագծեր մշակելու և իրականացնելու պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և ընդլայնել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները։
ՌԴ պատվիրակության կազմում եղել են նաև դեսպանի խորհրդական Ա. Նովիկովը, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վ. Կարապետյանը, Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վ․ Ֆեֆիլովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.