Իսրայելը, ԱՄՆ-ն և Եգիպտոսը պայմանավորվել են Գազայի հարավում ժամանակավոր հրադադարի մասին
Իսրայելը, ԱՄՆ-ն և Եգիպտոսը պայմանավորվել են Գազայի հատվածի հարավում առավոտյան ժամը 9-ին ժամանակավոր հրադադարի մասին, ինչը համընկել է Եգիպտոսի կողմից Ռաֆահի սահմանային անցումը բացելուն՝ Գազայի հատվածից օտարերկրյա քաղաքացիների տարհանման և հումանիտար օգնության համար, Reuters-ին տեղեկացրել են եգիպտական անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ։
Նրանց խոսքով՝ հրադադարը կտևի մի քանի ժամ։ Նրանք նաև տեղեկացրել են, որ երեք երկրները պայմանավորվել են, որ Ռաֆահը կբացվի երկուշաբթի, մինչև Գրինվիչի ժամանակով ժամը 14.00-ն։
Իսրայելցի զինվորականները և Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, առայժմ չեն հաստատել այս տեղեկությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.