Փաստաբաններին չեն թողնում մտնել ՔԿ կամ ոստիկանության բաժիններ. ՄԻՊ–ում բողոքներ են ստացվել
Հայաստանյան փաստաբաններին թույլ չեն տվել մուտք գործել քննչական մարմիններ և ոստիկանության բաժիններ` մասնակցելու քննչական գործողություններին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
ՄԻՊ աշխատակազմում այս մասով բազմաթիվ բողոքներ են ստացվել։ Նշվում է, որ դա կարող է հանգեցնել անձանց պաշտպանության իրավունքների անտեսմանը, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով։
«Փաստաբանի անխոչընդոտ գործունեության դերը և այդ առնչությամբ պետությունների պարտավորությունները նախատեսված են ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթերով։ Փաստաբանի անարգել մուտքն ու վստահորդին տեսակցելն ինքնանպատակ չեն։ Այդ երաշխիքները նպատակ ունեն ապահովել իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը։ Տեսակցելու արգելքը մի շարք դեպքերում կարող է ուղղակիորեն հանգեցնել անձի պաշտպանության իրավունքի ոտնահարման»,– ասված է Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ։
ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ ներկայացված յուրաքանչյուր բողոքի կամ ահազանգի մասով անհապաղ միջամտություն է իրականացվում։ Պաշտպանի աշխատակազմում արձանագրված խնդիրներն ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.
-
2025-06-28 15:35
Отец Нерсес Хананян отправляется в Святой Эчмиадзин. Об этом сообщили в епархии Армянской Апостольской Церкви города Симферополь.
-
2025-06-28 15:32
Персонал закрытого акционерного общества «Международная энергетическая корпорация» выразил свою безоговорочную поддержку владельцу компании – опытному бизнесмену, щедрому благотворителю и просто доброму человеку Самвелу Карапетяну.
-
2025-06-28 15:30
Министерство охраны природы Армении опровергло публикации о захоронении ядерных отходов из Франции в национальном парке "Дилижан".