Последние новости

Իսրայելից ՀՀ 220 քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռը մեկնել է «Զվարթնոցից»

Իսրայելի Թել Ավիվ քաղաքից ՀՀ 220 քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Չվերթն իրականացվելու է «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։ Տեղական ժամանակով` 9։36 ինքնաթիռն ուղևորվել է Թել Ավիվ։ Նախնական տվյալներով՝ Երևանի ժամանակով 13:00-ին «Հայկական ավիաուղիների» օդանավը կմեկնի Հայաստանի մայրաքաղաք և կժամանի 15։30-ին»,– ասացին ՔԱԿ–ից:

Նաև հայտնում են, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։

Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ