Երևանում ընթանում է Silicon Mountains ամենամյա 5-րդ գագաթնաժողովը
Երևանում ընթանում է Silicon Mountains 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված խելացի երկրի մարտահրավերներին։
Արդեն հինգերորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, որը շարունակում է մեկ հարթակում միավորել տեխնոլոգիական ոլորտի տեղական և միջազգային փորձագետներին, պետական, մասնավոր, հասարակական ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու 4-րդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, մարտահրավերները, տեխնոլոգիական անխուսափելի ապագան և դրանից բխող ռիսկերն ու հնարավորությունները:
Պանելային քննարկումների ժամանակ, որոնք նվիրված են խելացի երկիր, խելացի բիզնես և խելացի քաղաքացի թեմաներին, ոլորտային ղեկավարները (decision maker), տեղական և միջազգային փորձագետները, Հայաստանի, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտոնյանները կկիսվեն Խելացի երկիր ստեղծելու իրենց փորձով, տեսլականով և մարտահրավերներով։
Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ամեն տարի գագաթնաժողովը կազմակերպելիս կանգնում են հարցի առաջ՝ կազմակերպել այն, թե՞ չեղարկել և պատճառը աշխարհաքաղաքական իրավիճակներն են. «Մեզ շրջապատող աշխարհը փոփոխվում է աննախադեպ արագությամբ և մեր երկիրը բացառություն չէ: Մենք ականատես ենք լինում բազում փոփոխությունների և բախվում բազմաթիվ մարտահրավերների: տարեցտարի պարզ է դառնում, որ SILICON MOUNTAINS-ը ոչ միայն գագաթնաժողով է, այլ նշանակալից իրադարձություն մեր երկրի զարգացման համար:
Այս համատեքստում շատ է կիրառվում «խելացի» տերմինը: Խելացի լինելու տիրույթում է, որ երկրները ցուցադրում են իրենց մրցակցային առավելությունները, որպես ազգ, որպես պետություն, որպես գործարար, որպես անհատ: Մենք պետք է գիտակցենք, որ երկրի ամենաարժեքավոր ռեսուրսը մարդն է:
Խելացին այն երկիրն է, որն ադապտացնում է, յուրացնում և օգտագործում է տեխնոլոգիաները խոչընդոտներ ահղթահարելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար: Խելացի բիզնեսը ես վերագրում եմ այն ընկերություններին, որոնք պատրաստակամ են և ընդունում են թվային փոխակերպումները: Խելացի բիզնեսները ճկուն են, հաճախորդակենտրոն և անընդհատ ուղիներ են փնտրում կազմակերպվելու և արդյունաբերությունը բարելավելու համար:
Խելացի քաղաքացին այն անհատն է, ով ոչ միայն տիրապետում է տեխնոլոգիաներին, այլ նաև ներգրավված է, տեղեկացված ու գիտակից: Խոսքն այն անհատների մասին է, որոնք ակտիվորեն մասնակցում են իրենց համայնքների ձևավորմանը, որոնք օգտագործում են տեխնոլոգիաները հանուն բարօրության»,-ասաց նա:
Մուսայելյանը նաև հավելեց. «Այսօր գագաթնաժողովի ավարտից հետո, երբ դուրս գաք այս դահլիճից, լիահույս ենք, որ ձեզ հետ կտանեք ոչ միայն միջոցառման ընթացքում հնչեցրած կարծիքներ և ոգեշնչող պատմություններ, այլ նաև հանձնառությունը, որը ենթադրում է լինել ավելի նորարար ու ավելի նպատակասլաց: Եկեք միասին մշակենք լուծումներ, ստեղծենք գորընկերային հարաբերություններ և կերտենք ապագա մեր երկրի ու աշխարհի համար»:
Նշենք, որ այս գագաթնաժողովի ընթացքում, վաղը՝ հոկտեմբերի 18-ին տեղի կունենա Բարձր տեխնոլոգիական ոլորտում հմաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի շնորհման արարողությունը: Այս տարի հանձնվում է 2022- մրցանակը, որի դափնեկիր է դարձել Adobe ընկերության գործադիր տնօրեն Շանթանու Նարայեն:
Այսօր Նարայեն հանդես եկավ շնորհանդեսով:
Գագաթնաժողովի պլատինե գործընկերն է Ucom-ը՝ Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկը։ Գործընկերներն են՝ Adobe, Synopsys, HPE, Visa, Viasphere Technopark և Unicomp ընկերությունները:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-16 15:33
Проведение 29-й сессии Конференции сторон Рамочной конвенции Организации Объединенных Наций об изменении климата (COP29) в Баку – фиаско мировой политики, заявила во время акции с лозунгом «Stop Greenwashing Genocide!» у представительства ООН в Армении глава общественной организации «Возвращение в Дизак» Маргарита Карамян.
-
2024-11-16 15:32
«Да хранят старые, новые, забытые боги большие и малые народы, ибо созданные человечеством международные структуры, к сожалению, провалили свою миссию», – сказала во время акции протеста у представительства ООН в Армении правозащитник Нина Карапетянц.
-
2024-11-16 15:27
The Guardian опубликовал статью с ранее невиданными кадрами сцен из фильма «Цвет граната» 1969 года армянского режиссера Сергея Параджанова и заявил о приверженности Параджанова сохранению через фильм традиционной культуры Армении и региона в целом. Многие сцены фильма по требованию советских властей не вошли в окончательный монтаж, однако именно они были истинными плодами воображения режиссера, говорится в публикации.
-
2024-11-16 15:25
Президент Абхазии Аслан Бжания заявил, что когда оппозиционные силы покинут правительственные здания, он подаст в отставку с поста главы государства и назначит новые выборы, а до этого страной будет управлять вице-президент Бадра Гунба.