Մոտ 15 հազար բռնի տեղահանված արցախցի երեխայի արդեն տրամադրվել է 100 000 դրամները
ՀՀ կառավարությունն Արցախից բռնի տեղահանված շուրջ 14 600 երեխայի տրամադրել է 100 000–ական դրամ։ Այս մասին հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Անչափահասների համար առանձին հարթակ է գործարկվել, որտեղ երեխայի մայրը պետք է լրացներ տվյալները, ինչից հետո գումարը կփոխանցվեր։ Շուրջ 30.000 երեխայից 27 300–ի համար արդեն դիմում ներկայացվել է։ Նախորդ շաբաթ նրանցից 14 593–ի գումարը կարողացել ենք վճարել։ Մյուս դիմումները մշակման փուլում են»,– ասաց Մկրտչյանը։
Նա շեշտեց, որ ավելի քան 80 000 քաղաքացի նույնպես ստացել է 100 հազարական դրամները։
Նախարարն անդրադարձավ նաև այն ծրագրին, որով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ստանում են նաև ամսական 50.000–ական դրամ օգնություն՝ բնակարանների վարձակալության և կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար:
«Նոյեմբերից մեր հայրենակիցները, որոնք սեփական բնակարան ունեն Հայաստանում, կստանան 10 հազար դրամ կոմունալ ծախսերի փոխհատուցման համար», - ասել է նախարարը:
Մկրտչյանը հավելեց, որ նախարարության խնամակալության կենտրոններում այս պահին գտնվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 200 տարեց: Ավելի քան 200 երեխա տարբեր օգնություն է ստանում նախարարությունից։
Պաշտոնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է ժամանել 100 632 բռնի տեղահանված քաղաքացի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.