Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ ՓՐԿԻՉՆԵՐԻ ԱՐՑԱԽԻՑ
«Հանրությունն անկլավների հարցը լավ չի ընկալում այն պատճառով, որովհետև մտածում է՝ մենք էլ այնտեղ անկլավ ունենք, փոխանակում կլինի, կանցնի կգնա։ Ո՛չ»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում «Հայաստանը՝ իբրև մի մեծ «անկլավ» թեմայով պանելային քննարկմանն ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով, սա մի քանի անկլավի խնդիր չէ, մի ամբողջ մարզ ենք կորցնելու ուշ թե շուտ, կորցնելու ենք նաև դրան հարակից մարզերը։
«Մարդիկ՝ Հայաստանի գյուղացուց սկսած մինչև ԱՄՆ պետքարտուղար տեսնում են, որ թուրք-ադրբեջանական դաշինքը ռազմական օպերացիա է նախագծում, որի նպատակն է Գեղարքունիքով, Սելիմի լեռնանցքով Հայաստանը երկու մասի բաժանել ու թուրքական միջանցքը կյանքի կոչել։ Մարդիկ հասկանում են, որ որպես պետություն, հանրություն կանգնած են մահացու վտանգի առաջ և «փրկելու» մասին որևէ մեկը չի էլ խոսում, տրամադրություններն էլ այնպիսին են, որ դիմադրության գաղափարները, ցավոք սրտի, այլևս պոպուլյար չեն»,-ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով դիմադրության գաղափարների ոչ պոպուլյար լինելու պատճառներին, Մելիք-Շահնազարյանը մի օրինակ, նշեց. Մարդիկ տեսան, որ Արցախի բնակչությանը բլոկադայի պայմաններում մոտ մեկ տարի պայքարեց, այդ պայքարում հաղթեց Ադրբեջանի իշխանություններին։ Ադրբեջանը տեսնոլով, որ պարտվում է այ պայքարում, իսկ նրա վրա ճնշումներն ուժեղանում են, արեց ուրիշ քայլ՝ հարձակվեց Արցախի վրա։
«Հիմա Հայաստանի հասարակությունը տեսնում է, որ Արցախի ժողովուրդը, վատ առաջնորդներով հանդերձ մի դիմակայությունում հաղթելով, պարտված դուրս եկավ։ Հիմա ինչ հույսով մեր հասարակությունը պետք է սկսի պայքարել այդ ագրեսիայի դեմ, երբ տեսնում է ղեկավար կազմը գնում է, ինչ-որ բաներ պայմանավորվում թշնամու հետ, հետո դա ներկայացնում մի սովորակն բան»,-մանրամասնեց բանախոսը։
Ստեղծված իրավիճակում քաղաքագետը շեշտում է նաև արտաքին ազդակներիս ստացած ոչ նպաստավոր ազդակները։
«Մեր հասարակությունը հիմա իսկապես շատ ապակողմնորոշվածէ , նա չի հասկանում, այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, միայն Հաաստանի ու Արցախի խնդիրը չէ։ Սա մի գործընթաց է, որը սկիզբ է առել Արցախում, շարունակվել Ուկրաինայում, հիմա արդեն Հայաստանում, Պաղեստինում, Իսրայելում... Տեսնում ենք, որ գերտերություններըը զորքեր են կուտակում Մերձավոր Արևելքում, ինչպես են Չինաստանի, Ռուսաստանի ղեկավարները խոսում նոր աշխարհակարգի մասին, ինչ կանոններով է ստեղծվելու նոր աշխարհակարգը։ Իսկապես, մեծ գործընթացներ են, որոնք վկայում են նոր աշխարակարգի ձևավորման մասին։ Մեր ժողովուրդն այս ամենի կիզակետում հայտնվելով՝ չի կարողանում պատկերացնել մասշտաբները տեղի ունեցող փոփոխությունների»,-նկատեց քննարկման մասնակիցը։
Նա այս ամենի պատճառը համարում է նաև փորձագետների, տարբեր գործիչների վատ աշխաանքը, որոնք ներկայացրել են խնդիրները, սակայն որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել գործընթացի, այլ սպասել են փրկիչների։
«Հանրությունը սպասում էր փրկիչների Արցախից, այն Արցախից, որը մեկ տարի արնաքամ էր լինում, մեկ տարի քաղցած էր մնացել, լուրջ խնդիրներ էր ունեցել։ Ասում էին, այ հիմա մարդիկ Արցախից ջղայնացած կգան ու իշխանափոխություն կանեն։ Ցավոք սրտի, մարդիկ անընդհատ սպասում են, բայց այն միավորումը որը պետք է լիներ, չի եղել։ Դրա հնարավորությունն այսօր գրեթե չկա»,-ասաց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 09:46
В последние годы Армения неуклонно движется в сторону Европейского союза (ЕС) и НАТО, что вызывает недоумение в регионе, где долгое время сохранялось хрупкое геополитическое равновесие. В начале этого года министр иностранных дел Армении Арарат Мирзоян подписал хартию о стратегическом партнерстве с бывшим госсекретарем США Энтони Блинкеном.
-
2025-03-19 09:40
Сырники, запеканки, творожно-фруктовые салаты, творожно-овощные салаты, вареники и шанежки с творожной начинкой, лакомки — любое блюдо, в составе которого творог, привлекательно. Его ценят за кальций в его составе, но не только этим он важен для жизнедеятельности. Swjournal.ru расскажет подробнее о пользе творога.
-
2025-03-19 09:36
Азербайджан не отказался от идеи военного давления на Армению с целью "выбить" дополнительные уступки сверх того, что уже обговорено в тексте мирного договора. Подобную точку зрения выразил Sputnik Армения политолог, эксперт в области безопасности Давид Арутюнов. Так он прокомментировал поток обвинений Азербайджана в адрес Армении в обстрелах.
-
2025-03-19 06:22
Украина поддерживает предложение о паузе в ударах России по украинской энергетике. Однако нужно узнать все детали, заявил президент Украины Владимир Зеленский во время пресс-конференции, сообщает РБК-Украина.