ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ցինիկ խոստումների տակ, ժողովրդավարության բաստիոնի քողի ներքո Հայաստանն այսօր բռնապետության և քաղբանտարկյալների հանգրվան է։ Այս պահին ակնհայտ շինծու մեղադրանքներով, քաղաքականապես մոտիվացված և ֆաբրիկացված քրեական գործերով մոտ երեսուն անձ կալանքի տակ է։
Նիկոլ Փաշինյանը վախենում է նրանցից յուրաքանչյուրից և անձնական սպառնալիք է տեսնում իր իշխանությանը։ Այս անձինք խանգարում են Հայաստանը Թուրքիայի տակ պառկեցնելու դավադիր ծրագրին, հետևաբար՝ պետք է մեկուսացնել նրանց քրեակատարողական հիմնարկներում։
Ավելի քան չորս ամիս է՝ կալանքի տակ է այս վարչախմբի ամենաառանցքային ընդդիմախոսներից մեկը՝ Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ընդամենը Նիկոլի ստերը հերձելու համար։ Աշոտյանի թիրախային քաղաքական խոսքը, Նիկոլի սպասվելիք նոր դավաճանությունների մասին շարունակական նախազգուշացումները, եվրոպացի գործընկերների կողմից իրեն փոխանցված և հրապարակված փաստաթղթերը նոր զիջումների մասին՝ Նիկոլի պես փոքրոգի և հիշաչար արարածը, բնականաբար, չէր հանդուրժելու։
Եվ իր կամակատար դատավորներից մեկի՝ նախկին ոստիկան և դատախազ Դոլմազյանի միջոցով, նրան ապօրինի քաղաքական հետապնդման է ենթարկում։ Արդեն ֆորմալ կողմն էլ չեն պահում, դատավորը չի էլ թաքցնում, որ ինքը նաև դատախազ է, խորհրդակցական սենյակ գնալու կարիք էլ չունի, միանգամից կալանքի ժամկետ է երկարացնում։ Սակայն կալանավայրից էլ Աշոտյանը շարունակում է խունտայի մերկացման իր առաքելությունն ու պայքարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 18:02
Великобритания и Европейский союз достигли соглашения по сделке, которая будет регулировать их торговые отношения с учетом выхода Великобритании из состава ЕС в 2020 году.
-
2025-05-19 18:01
В Национальный центр кризисного управления 19 апреля в 16:02 поступил звонок о том, что на улице Сильвы Капутикян города Ереван столкнулись автомобили.
-
2025-05-19 17:55
Вице-президент США Дж. Д. Вэнс отменил визит в Израиль из-за эскалации израильских военных операций в секторе Газа. Как передает Арменпресс, об этом сообщила новостная платформа Axios со ссылкой на высокопоставленного чиновника США.
-
2025-05-19 17:54
Армянские школьницы удостоились 4 бронзовых медалей на международной открытой олимпиаде по биологии, которая проходила 10-17 мая в образовательном центре «Сириус» в Сочи, сообщает пресс-служба Министерства образования, науки, культуры и спорта РА.