ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ «ԱԾԽԱՑԱԾ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ I» ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ ԿՀԱՅՏՆՎԻ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ CHRISTIE'S ԱՃՈՒՐԴԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
Արշիլ Գորկու գլուխգործոցը՝ «Ածխացած սիրահարները» (1946 թ) այս աշնանը Նյու Յորքի Christie's աճուրդի կիզակետում կհայտնվի: 20-րդ դարի ամենաազդեցիկ ու ողբերգական նկարիչներից մեկի կողմից ստեղծված այս խորհրդանշական արվեստի գործը գնահատվում է ավելի քան 20 միլիոն դոլար:
1946 թվականի հունվարին Գորկու արվեստանոցում բռնկված հրդեհից հետո այս կտավն, ասես, վերածննդի խորհրդանիշ դարձավ: Այդ ողբերգական իրադարձությունը ոչնչացրեց ոչ միայն նկարչի 20 կտավները, այլև նրա սիրելի գրքերն ու գծանկարները: Չնայած դրան՝ Նյու Յորքի 1200 Fifth Avenue-ի 17-րդ հարկում Գորկին նախաձեռնեց իր՝ այսպես կոչված «պարահանդեսային շարքը»։ Այդ ժամանակաշրջանում ծնված գլուխգործոցների թվում էին չորս նկարներ, այդ թվում՝ «Ածխացած սիրահարները» խորհրդանշական աշխատանքը։
1946 թվականի հրդեհն առաջին դժբախտությունը չէր, որին բախվել էր նկարիչը։ Նա ապրել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, իսկ 1920 թվականին՝ 16 տարեկանում ներգաղթել ԱՄՆ։ Չնայած նրա ողբերգական կարճ կյանքին, որը 1948 թվականին ավարտվեց ինքնասպանությամբ, Գորկու գեղարվեստական ժառանգությունը անմիջական է և խորը: Նա 20-րդ դարի արվեստի քննադատական դեմքերից է, որը հաղթահարել է Անդրե Բրետոնի կողմից սիրված սյուրռեալիզմի և աբստրակտ էքսպրեսիոնիզմի միջև բեկումը, գրում է Salon Prive Magazine-ը:
«Ածխացած սիրահարներ»-ն իր լեգենդար պատմությունն ունի: Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1953 թվականին՝ Սիդնի Ջենիսի պատկերասրահում։ Այն զարդարել է այնպիսի հեղինակավոր հաստատությունների պատերը, ինչպիսիք են Ժամանակակից արվեստի թանգարանը, Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանը և Գուգենհայմի թանգարանը: Հատկանշական է, որ «Ածխացած սիրահարներ II»-ը, գտնվում է Օտտավայի Կանադայի ազգային պատկերասրահում։ Նոյեմբերին արվեստի այս բացառիկ գործը նոր տուն կգտնի, քանի որ այն աճուրդի կհանվի ճանաչված կոլեկցիոներ Դեյվիդ Գեֆենի հավաքածուից:
Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները»-ը, պարզապես, գլուխգործոց չէ. դա արվեստի ճկունության, ստեղծագործելու և մնայուն ուժի վկայությունն է: Դրա՝ ողբերգության մոխիրներից դեպի հեղինակավոր թանգարանների սրահներ ճանապարհորդությունը արժանի պատմություն է: Իր տեղը զբաղեցնելով Նյու Յորքի Christie's աճուրդում՝ այն կոլեկցիոներներին և արվեստասերներին առաջարկում է հազվագյուտ հնարավորություն ունենալու պատմության մի կտոր, որը խորհրդանշում է մարդկային ոգու հաղթանակը՝ արվեստի միջոցով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.