Последние новости

Իսրայելը մերժելու է վիզաներ տրամադրել ՄԱԿ-ի պաշտոնյաներին. «Եկել է նրանց դաս տալու ժամանակը»

Իսրայելը մերժելու է վիզաների տրամադրումը ՄԱԿ-ի պաշտոնյաներին գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարություններից հետո։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը, ով ավելի վաղ պահանջում էր Գուտերեշի հրաժարականը։

«Նրա խոսքերի պատճառով մենք կհրաժարվենք վիզաներ տրամադրել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին»,- ասել է Էրդանը Army Radio-ին: «Մենք արդեն մերժել ենք վիզա տրամադրել Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսին», - ասել է Էրդանը: «Եկել է նրանց դաս տալու ժամանակը»։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ կարևոր է նաև գիտակցել, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները վակուումում չեն եղել: «Պաղեստինի ժողովուրդը ենթարկվել է 56 տարվա խեղդող օկուպացիայի։ Նրանք տեսել են, որ իրենց հողը մշտապես կլանվում է բնակավայրերով և բռնություններով: Նրանց տնտեսությունը խեղդված է, նրանց մարդիկ տեղահանվել են, իսկ տները՝ քանդվել: Նրանց հույսերը՝ կապված իրենց ծանր վիճակի քաղաքական լուծման հետ, մարում են»,- ասել է Գուտերեշը: Նա հավելել է, որ «Պաղեստինի ժողովրդի դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումները»։ «Եվ այս սարսափելի հարձակումները չեն կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ