Последние новости

Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուններ նույնականացվել են

Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուններ նույնականացվել ու հուղարկավորվել են, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ասաց, որ նույնականացման գործընթացն ակտիվ ընթացքի մեջ է:

«Հարազատներն անցնում են արյան հետազոտությունները, որպեսզի կարողանանք գործընթացն արագ կերպով կազմակերպել: Արդեն 40-ից ավելի նույնականացված ու հուղարկավորված անձինք կան»,- նշեց նա:

Թե քանի անձ դեռ նույնականացված չէ` Ավանեսյանը նշեց, թե չի կարող ասել:

Հայաստանի տարեր ԲԿ-ներում արցախցի 150 պացիենտ կա, 19 անձ բուժվում է արտերկրում:

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ