Սամվել Շահրամանյանը առաջիկայում հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տալու է, բայց ոչ Հանրային հեռուստատեսությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի ներկայացուցչությունից:
«Առաջիկայում արցախցիներին հուզող հարցերով Սամվել Շահրամանյանը հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում»,-փոխանցեցին Արցախի ներկայացուցչությունից:
Նշենք, որ այս պահին արցախցիները գալիս են Արցախի ներկայացուցչություն իրենց խնդիրները գույքագրվում են, որպեսզի դա փոխանցվի ՀՀ կառավարությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Արցախի ներկայացուցչության շենքի բակում Սամվել Շահրամանյանը՝ դիմելով հավաքված արցախցիներին, ասել էր հետևյալը. «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել: Այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Սրա պատասխանը ես հանրային ձևով տալու եմ Հանրային հեռուստատեսությամբ: Դրա նախապատրաստման մասով ես արդեն իմ ցուցումը տվել եմ: Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ: Եվ այդ փաստաթղթին, և այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Որ սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունները կանգնել են, և գիտեք՝ որտեղ է կանգնել: Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմնայինք, որ մենք կարող ենք հաղթել այդ ռազմական գործողություններում, մենք մինչև վերջ չէինք կանգնելու: Մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիական բնակչության կյանքը, որը վտանգված է եղել: Մեկ ժամ հետո կմտնեին քաղաք, կնին ու երեխա կփրթեին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.