Последние новости

ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում Արցախը ներկայացնում է որպես «Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջան»

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում Արցախը ներկայացրել է որպես «Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական շրջան (ՂՏՇ)»:

Նույն տեղեկագրում Մարտակերտը ներկայացված է որպես Ագդերե, իսկ Մարտունին՝ Խոջավենդ։

Նշվում է, որ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ռուսաստանյան խաղաղապահները նաև «ճանապարհային երթուղիների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ստեղծել են վեց դիտակետ՝, այդ թվում՝ երկուսը ադրբեջանական կողմի հետ համատեղ»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ