Последние новости

ՌԴ-ն ու Չինաստանը վետո են դրել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նախագծի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ փաստաթղթին աջակցել են տասը երկրներ, դրան դեմ են արտահայտվել Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եվս երկու երկիր ձեռնպահ են մնացել։

ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա, ինչպես նաև կոչ է անում ազատ արձակել պատանդներին և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը: Այն հրադադարի կոչ չի անում, այլ ճանաչում է երկրների ինքնապաշտպանության իրավունքը, գրում է գործակալությունը։

Միաժամանակ Reuters-ը պարզաբանում է, որ փաստաթուղթը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները՝ Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը թույլ տալու համար։

Հոկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգները վետո դրեց Բրազիլիայի կողմից պատրաստված բանաձևի նախագծի վրա, որը կոչ էր անում դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի թույլատրվի մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված: Մինչ այդ քվեարկությունը երկու անգամ հետաձգվել էր, մինչդեռ ԱՄՆ-ը փորձում էր դիվանագիտական ուղիներով կազմակերպել Գազայի հատվածին օգնության առաքումը, գրում է Reuters-ը։

Մինչ այս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր ընդունել հրադադարի մասին ռուսական բանաձևի նախագիծը, որտեղ նշված չէր Իսրայելի վրա հարձակված ՀԱՄԱՍ շարժման մասին։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ