«Ժողովուրդ»․ ՔՊ-ՈՒՄ ԽՈՐԸ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում խոր, բայց դեռ լուռ անհամաձայնություն կա Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ: Միմյանց հետ խոսակցություններում քննադատում են Փաշինյանի և նրա հակառուսական թիմին, բայց դեռ որևէ բան բարձրաձայն չեն ասում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ վարչության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ակտիվորեն հակառուսականության թեզ առաջ քաշել ու հանրությանը «վախեցնել», թե նախկինները ուզում են Ռուսաստանի օգնությամբ իշխանության վերադառնալ: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը գծագրել է, որ հանրությանը պետք է բացատրել՝ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է Հայաստանում իշխանության բերել նախկիններին, իսկ եվրոպական, ամերիկյան ուժերի հետ զրույցներում ՔՊ պաշտոնյաները հստակ մեսիջներ են տալիս, թե պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը կունենա նոր իշխանություն, որը կտանի երկիրը դեպի ռուսական դաշտ:
Ահա այսպես «նախկին թալանչիների» թեման ռեբրենդինգ է արվել, և խոսվում է այն մասին, որ նախկինները և ռուսական ուժերը ուզում են Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը խլել: Քանի որ Արցախի Հանրապետության ընկնելուց հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ են խորացել, պետք է նկատել, որ Փաշինյանի հերթական թեզը կարող է աշխատել: Այլ հարց է, որ հակառուսականության հետևողական խորացումը կարող է ճեղքում մտցնել նաև հենց ՔՊ թիմում, որովհետև մեզ այդպիսի ահազանգեր հնչեցնում են հենց ՔՊ-ականները, ընդ որում՝ ոչ շարքային:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.