Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԲՈՒՇՆ ԱՆՁԱՄԲ» ԳԻՐՔԸ ԱՆՁԱՄԲ ՆՎԻՐԵՑԻ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՒՇԻ ՈՐԴՈՒՆ՝ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՒՇԻՆ
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է․
«Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը անձամբ նվիրեցի նախագահ Բուշի որդուն՝ նախագահ Բուշին: Իրենից էլ ստացա իր գիրքը՝ նախագահ Բուշ ավագի մասին, բնականաբար մակագրված: Ժամուկես էլ զրուցեցինք նախկին նախագահի ու նախկին առաջին տիկնոջ հետ: Ֆանտաստիկ փորձառություն էր»:
Նշենք, որ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։ 1988-92 թվականները շատ կարևոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձևավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը դրանից առաջ հասանելի չէր ամերիկացիների համար։ Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հարցերում։ Գրքում ներկայացվում են մինչև այսօր չհրապարակված փաստեր, մանրամասներ «Գոբլի պլանի», 907-րդ բանաձևի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լևոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Այս ամենը շարադրված է աշխարհաքաղաքական պատմական ցնցումների համատեքստում։ Առաջին անգամ հրապարակվում են նաև ամերիկացի դիվանագետների՝ Երևանից Վաշինգտոն ուղարկած գաղտնի զեկուցագրերն ու Վաշինգտոնից եկած գաղտնի հրահանգները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 09:05
Ереванский Каскад — уникальное, не имеющее аналогов в архитектурном плане сооружение, созданное архитекторами Джимом Торосяном, Саркисом Гурзадяном и Асланом Мхитаряном.
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.